Վստահ եմ, որ եթե չլիներ Վազգեն Սարգսյանը, Վազգեն Սարգսյան տեսակը, ապա ՀՀ պատմությունն այլ կերպ կշարադրվեր. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հրապարակել է Սերժ Սարգսյանի հիշողությունները Վազգեն Սարգսյանի մասին՝ Վազգեն Սարգսյանի հիշատակին նվիրված «Tete A Tete» հաղորդման շրջանակներում:
«Ես երբեք Վազգենին չեմ տեսել ո՛չ հուսահատված, ո՛չ կոտրված։ Վազգենը կոտրվող տեսակ չէր։ Նա կարող էր բարկանալ, Վազգենն ինձ կների, կարող էր գազազել, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել»:
«Ես վստահ եմ, որ եթե չլիներ Վազգեն Սարգսյանը, Վազգեն Սարգսյան տեսակը, ապա Հայաստանի պատմությունն այլ կերպ կշարադրվեր, պատմության ընթացքը կփոխվեր»:
«Մեկ-մեկ ես ինքս ինձ հարց եմ տալիս՝ ասում եմ՝ եթե մի ինչ-որ հրաշքով երկնային կյանքում հանդիպեմ Վազգենին, ապա ի՞նչ պիտի ասեմ։ Տարբեր մտքեր են գալիս, տարբեր գաղափարներ, բայց ես հակված եմ ասելու հետևյալը. «Վազգե՛ն ջան, ափսոս, որ երկրային կյանքից դու շատ վաղ հեռացար»։ Եվ որոշակի դադարից հետո կասեի. «Վազգե՛ն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, որ չես տեսել հայկական բանակի ջարդուփշուր լինելը և որ չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ»»:
«Չթերագնահատելով անկախ Հայաստանի, նաև Սովետական Հայաստանի պետական, քաղաքական գործիչների վաստակը՝ բայց, կարծում եմ, Վազգենն այն եզակիներից էր, որ պատրաստ էր անձնազոհության»:
«Վազգենը միանգամից բարձր նիշ վերցրեց և ասաց, որ հայկական զինուժը պետք է բաղկացած լինի 30 հազարանոց մարտունակ բանակից։ Պատկերացնո՞ւմ եք, չէ՞, թե այն ժամանակ 30 հազարը ինչ հսկայական թիվ էր, թեև հետագայում մեր բանակը հասավ 70 հազարի»:
«Վազգենը շատ մեծ ներդրում ունի այն բանում, որ սովետական բանակի բարձր կոչումով զինվորականներ եկան ու իրենց ներդրումն ունեցան մեր բանակի կազմավորման գործում»:


















































Մեր հանդեպ կիրառվող վարչական վերահսկողությունը վերացվեց, վաղը վերադառնում ենք «Իմնեմնիմի». Վազգեն Սաղաթելյան
Քանի արտաքին քաղաքական հետքը չի փորձվել ստուգվել, Հոկտեմբերի 27-ը կարելի է համարել չբացահայտված. Արամ Սարգսյան
Երթևեկության կանոնների խախտումը չի կարող անհետևանք և անվճար լինել․ Արփինե Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված
ԿԸՀ-ն նոր թվեր է ներկայացրել ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ
Լիլիթ Ստեփանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
«Շերեմետևո» օդանավակայանում գրող Ռուբեն Փաշինյանին 7 ժամ սպասեցրել են ու հետ ուղարկել Հայաստան