Երթևեկության կանոնների խախտումը չի կարող անհետևանք և անվճար լինել․ Արփինե Սարգսյան
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն անդրադառնալով վարչական տուգանքների չափերի փոփոխություններին և Պարեկային ծառայության աշխատանքի արդյունքներին՝ ընդգծել է, որ տուգանքների խստացման հիմնական նպատակը ոչ թե պետական եկամուտների ավելացումն է, այլ իրավախախտումների կանխարգելումը և քաղաքացիների վարքագծի փոփոխությունը։
«Ես ուզում եմ վերահաստատել իմ այն մոտեցումը, որ խստացումները նախարարության դիրքերից առաջնային կերպով կանխարգելիչ նշանակություն ունեն»,- նշել է Արփինե Սարգսյանը՝ ընդգծելով, որ պատասխանատվության միջոցները պետք է քաղաքացիներին մղեն վերանայելու ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու իրենց որոշումը։
Նախարարի խոսքով՝ վերջին շրջանում իրականացվել են մի շարք փոփոխություններ, այդ թվում՝ էլեկտրոնային ծանուցման անցնելու դեպքում նախատեսված 20 տոկոս բոնուսային նվազեցումը և տուգանքը 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում կիրառվող 30 տոկոս նվազեցումը։ Սակայն, չնայած այս հնարավորություններին և իրավախախտումների բացահայտման ծավալների աճին, ակնկալվող վարքագծային փոփոխությունը դեռևս լիարժեք չի արձանագրվում։
Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ ճանապարհային անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ են հետևողական միջոցներ։ Երթևեկության կանոնների խախտումը չի կարող անհետևանք և անվճար լինել․ յուրաքանչյուր խախտում պետք է ունենա իր հետևանքը։
Որպես օրինակ՝ նախարար Սարգսյանն առանձնացրել է երկրորդ գծում կանգառ կատարելու դեպքերը, որոնց առնչությամբ արձանագրվել են տասնյակ հազարավոր վարչական իրավախախտումներ։
«Նույնիսկ երբ պարեկները 172 տոկոսով ավելի պատասխանատվության միջոց են կիրառում, այսինքն՝ ավելի շատ բացահայտում ունեն, դա որևէ ձևով չի նպաստում, որ անձինք դադարեն այդ խախտումներն անել։ Այս պայմաններում պիտի գնանք խստացմանը»,- նշել է նախարարը։
Արփինե Սարգսյանի խոսքով՝ պարեկներն աշխատում են առանց հանգստի՝ առավոտից երեկո, բոլոր ուղղություններով կարգապահությունը վերականգնելու համար։ Մինչդեռ արդյունավետ մենեջմենթը ենթադրում է նաև առաջնահերթությունների սահմանում․ իրավիճակով պայմանավորված՝ ղեկավարները պետք է կարողանան որոշել, թե տվյալ օրը կամ ամսվա ընթացքում իրավախախտումների որ խմբերի կանխմանն ու հայտնաբերմանն է անհրաժեշտ առավել մեծ ուշադրություն դարձնել։ Բոլոր ուղղություններով առկա խնդիրները, սակայն, սահմանափակում են այդ հնարավորությունը։
Նախարարը շեշտել է, որ երկրորդ գծում կանգառ կատարելը չի կարող դիտարկվել որպես ընդունելի վարքագիծ՝ քննարկման առարկա դարձնելով միայն տուգանքի չափը։ Ճանապարհային անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ են հետևողական միջոցներ․ երթևեկության կանոնների խախտումը չի կարող անհետևանք մնալ, իսկ դրանց պահպանումը յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունն է։
Անդրադառնալով ճանապարհային անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող միջոցառումների արդյունքներին՝ Արփինե Սարգսյանը ներկայացրել է զոհերի և վիրավորների թվի նվազման վերաբերյալ տվյալներ։
«2024-2025 թվականների համադրությամբ Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին 95-ով պակաս զոհեր ենք ունեցել։ Այսօրվա տվյալով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ յոթ զոհով և 40 վիրավորով պակաս ունենք»,- նշել է նախարարը։
Նրա խոսքով՝ Պարեկային ծառայության կողմից ճանապարհային երթևեկության անվտանգությանն անմիջականորեն առնչվող մի շարք իրավախախտումների բացահայտումն ավելացել է կրկնակի, իսկ որոշ դեպքերում՝ եռակի։ Միաժամանակ նա ընդգծել է, որ վիճակագրական դրական փոփոխությունները միայն Պարեկային ծառայության աշխատանքի արդյունք համարելը ճիշտ չի լինի, թեև ծառայության աշխատանքը նշանակալի դեր ունի ընդհանուր պատկերում։
Նախարարը վերահաստատել է, որ ճանապարհային անվտանգության ապահովմանն ուղղված քաղաքականությունը շարունակվելու է՝ իրավախախտումները նվազեցնելու, ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու և դրանց հետևանքով զոհերի ու վիրավորների թիվը հնարավորինս կրճատելու նպատակով։


















































ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա
Իրանը ցույց է տալիս, որ նոր հարձակումը կարող է ավելի թանկ արժենալ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների համար ոչ միայն ԱՄՆ-ում, այլև տարածաշրջանում. Սուրեն Սարգսյան
Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»
Ոչ թե Գագիկ Ծառուկյանն է խարդախությnւն կատարել, այլ, որ որպես տուժnղ ներկայացվող Իրանի քաղաքացիները նրանից առնվազն 14․5 միլիոն դոլար են հափշտшկել. Երեմ Սարգսյան (տեսանյութ)
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը