Ռեփեր Ջիգանի ծնողական իրավունքները կարող է սահմանափակվեն
Հայտնի ռուս բլոգեր և գործարար Օքսանա Սամոյլովան չի պատրաստվում նախկին ամուսնուն՝ ռեփեր Ջիգանին, զրկել ծնողական իրավունքներից։ Փոխարենը նա վեց ամսով կսահմանափակի նրա ծնողական իրավունքները։ Այս մասին հաղորդում է Vedomosti.ru-ն։
Աղբյուրի հաղորդմամբ, դատական նիստին ներկայացել են բլոգերի փաստաբանները, մինչդեռ ինքը՝ Սամոյլովան, դատարան չի ներկայացել։
Բլոգեր Օքսանա Սամոիլովան պահանջում է վեց ամսով սահմանափակել իր նախկին ամուսնու՝ ռեփեր Ջիգանի ծնողական իրավունքները։
Կողմերը չեն բացառում նաև հաշտության համաձայնության կնքումը։ Նախատեսվում է, որ վեցամսյա սահմանափակումը Ջիգանին հնարավորություն կտա վերանայել իր վարքագիծը և շտկել իրավիճակը։
Նշենք, որ եթե դատարանի պահանջները բավարարվեն, երաժիշտը կկարողանա տեսնել իր չորս անչափահաս երեխաներին միայն մոր համաձայնությամբ
Հավելենք, որ սեպտեմբերի վերջին Սամոյլովան դատարան էր դիմել՝ պահանջելով սահմանափակել նախկին ամուսնու ծնողական իրավունքները։ Նա ցանկանում էր ստանալ երեխաների դաստիարակության ամբողջական իրավունքը և թույլ տալ Ջիգանին հանդիպել նրանց միայն իր համաձայնությամբ։
Հայցի պատճառը ռեփերի տանը տեղի ունեցած աղմկահարույց միջադեպն էր։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Ջիգանը Մերձմոսկվայում գտնվող իր առանձնատանը կրակոցներ էր արձակել և շուրջ ինը ժամ պահել տան աշխատակիցներին ու թիկնապահներին։


















































Ռեփեր Դիդին բանտում ծեծկռտուքի հետևանքով գլխի վնասվածք է ստացել
Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը