COP17-ի շրջանակներում գլոբալ տաքացման հետևանքների մասին զգուշացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը
COP17-ի շրջանակում հրավիրված ասուլիսի ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի գործադիր տնօրեն Ինգեր Անդերսենը հայտարարել է, որ գլոբալ տաքացման սահմանափակման համար անհրաժեշտ են անհապաղ և համատեղ գործողություններ։ Ջերմաստիճանի հետագա բարձրացումը ծանր հետևանքներ է ունենալու նաև կենսաբազմազանության համար։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը։
Աղբյուրի հաղորդմամբ, նա ներկայացրել է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի՝ արտանետումների վերաբերյալ նոր զեկույցի գնահատականները՝ ուշադրություն հրավիրելով գլոբալ տաքացման 1,5 աստիճանի շեմի գերազանցման վտանգներին։
«Կենսաբազմազանության վրա թողած ազդեցությունները ծայրահեղ կլինեն։ Այս ճգնաժամի մեծագույն հետևանքներից խուսափելու համար մեզ աննախադեպ բազմակողմանի գործողություններ են պետք, որոնք սկսվում են ֆինանսական աջակցությունից»,- նշել է Անդերսենը։
Հավելենք, որ նա կարևորել է բնապահպանական տարբեր համաձայնագրերի շրջանակում աշխատանքների և ֆինանսավորման համադրումը, ինչպես նաև ֆինանսների նախարարությունների ներգրավումը կենսաբազմազանության օրակարգում։


















































Ցրտահարության վտանգ․ Հիդրոմետ ծառայությունը հորդորում է բերքը հավաքել
Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը