Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը
Արտագնա աշխատանքի մասին խոսելիս ամենահեշտ բանը գնացողին քննադատելն է։ Սակայն ամեն գնացողի հետևում չպատմված պատմություններ են, չլարցվող կարոտներ, իրենց դժվարություններով, ընտանիքից հեռու ապրելու փորձով և սեփական կյանքը կառուցելու ձգտումով։
Ինչո՞ւ են մարդիկ մեկնում Հայաստանից, ի՞նչ հնարավորություններ են գտնում օտար երկրում և ի՞նչ գին են վճարում նոր կյանք սկսելու համար։ Այս հարցերի պատասխանները միայն վիճակագրության մեջ չեն։ Դրանք նաև մարդկանց անձնական պատմություններում են։
ArmRus.info-ի զրուցակիցը, որը նախընտրեց չհրապարակել իր անունը, պատմում է, թե ինչպես ամուսնու հետ տեղափոխվեց Մոսկվա, երեք տարի օրուգիշեր աշխատեց լավաշի փռում, ապա սեփական փոքրիկ սրճարանն ունենալու հնարավորություն ստեղծեց։
«Երբ եկանք Մոսկվա, ես ու ամուսինս չգիտեինք ինչ պետք է անենք։ Երեխաներին թողել էինք իրենց տատիկի մոտ, իսկ տան հոգսը մեզ հետ բերել Մոսկվա։ Ամուսնուս ընկերոջ խորհրդով էինք եկել ։ Առաջին երեք տարին աշխատում էինք լավաշի փռում։ Ես գրտնակ էի անում, ամուսինս՝ խմոր։ Ծանր աշխատանք էր , ու հետևանքը առողջական խնդիր բերեց իր հետ ։ Բուժումներ հետո որոշեցինք մեր տարածքը վարձել, մի փոքր կրպակի նման բան սարքել ու թխվածքաբլիթներ վաճառել։ Հիմա արդեն մեր փոքր սրճարանն ունենք։
Մեծ երկիր է, մեզ հնարավորություններ տրվեց ,ես միշտ ասում եմ աշխատող մարդու համար այս երկիրը իր դռները միշտ լայն է բացում »։
Զրուցակցի պատմությունը արտագնա աշխատանքի մի կողմն է, օտար երկրում սեփական գործը հիմնելու հնարավորությունը։ Սակայն այդ արդյունքին հասնելու ճանապարհին ամուսինները ստիպված են եղել տարիներ շարունակ ֆիզիկական աշխատանք կատարել, հիվանդություն հաղթահարել , երեխաներն այդ ընթացքում մնացել են Հայաստանում տատիկի խնամքին ու մեծացել ծնողի աչքից հեռու , նույն Զորայր Խալափյանի «Որտե՞ղ էիր մարդ Աստծո» գրքի հերոսների նման , բայց այստեղ հերոսները կյանքի ու ապրելու պատերազմի դաշտում էին ։
Յուրաքանչյուր պատմություն տարբեր է, և միայն վերջնական արդյունքը տեսնելով դժվար է պատկերացնել դրա գինը։
Երբ տեսնում ենք սեփական փոքրիկ սրճարան, հաճախ չենք մտածում այն ճանապարհի մասին, որն անցել են դրա հիմնադիրները։ Մեր զրուցակցի դեպքում այդ ճանապարհը սկսվել է երեխաներից հեռու, լավաշի փռում ,գրտնակի հոգնատանջ շարժումների ներքո ամենօրյա աշխատանքով։
Արտագնա աշխատանքի ընտրությունը կարելի է քննարկել տարբեր տեսանկյուններից, բայց մարդկանց որոշումները գնահատելու համար անհրաժեշտ է նաև հասկանալ նրանց հանգամանքները։
Հեշտ է քննադատել, երբ չգիտես ինչ դժվարությունների միջով է անցել մարդը։ Երբեմն պետք է պարզապես լսել նրա պատմությունը ,նախքան քննադատության դիրք բռնելը։


















































Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Haydalek-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր
Ջերմաստիճանային նոր ռեկորդներ են գրանցվել․ Լևոն Ազիզյան
Ռուսաստանում տասնյակ միգրանտներ են ձերբակալվել և զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր բաժանվել
Ինչպես է ադրբեջանցի հովիվը հայտնվել Հայաստանում. մանրամասներ
Նորից ուսուցիչ է ձերբակալվել. Hraparak.am
ՀՀ Տավուշի մարզում հայտնաբերվել է Ադրբեջանցի