Նորից ուսուցիչ է ձերբակալվել. Hraparak.am
Հոկտեմբերի 9-ին Իջեւանի Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Ալվարդ Պետրոսյանը ձերբակալվել է, ապա ազատ արձակվել: Այս մասին հաղորդում է Hraparak.am-ը։ Ուսուցչուհին դասի ժամանակ տետրով հարվածել է դպրոցի աշակերտներից մեկին, ինչից հետո աշակերտի հայրը դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ իր երեխային ուսուցիչը ֆիզիկական ցավ է պատճառել:
Իջեւանից աղբյուրին հաղորդել են, որ Ալվարդ Պետրոսյանը դպրոցի ամենահին եւ սիրված ուսուցիչներից է, սակայն դա ծնողին հետ չի պահել իրավապահներին դիմելուց: Մանկավարժին տարել են ոստիկանություն, մեկ օր պահել եւ հաջորդ օրն ազատ արձակել: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն Իջեւանի թիվ 1 դպրոցի շրջանավարտ է:
«Հրապարակի» հետ զրույցում ՆԳՆ-ից հաստատեցին աղբյուրի տեղեկությունը՝ նշելով. «Հոկտեմբերի 9-ին ոստիկանության Իջեւանի բաժնում ստացված հաղորդումով կազմված փաստաթղթերն ու նշված անձը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն»:
Աղբյուրին այլ մանրամասներ չեն հայտնել:
Դպրոցի տնօրեն Մանե Ղազումյանն էլ աղբյուրի հետ զրույցում ասել է. «Ընթացիկ խնդիր է, ոչ մի լուրջ բան` կլուծվի: Խնդրում եմ այլ հարցեր չտաք: Եթե եղել էլ է նման բան, խնդիրը կարող է լուծվել եւ լուծվել է արդեն: Ոչ մի խնդիր հիմա չկա: Երեխայի հետ ոչ մի խնդիր չկա»:
Հավելենք, որ վերջին շրջանում սա արդեն երրորդ դեպքն է, երբ ուսուցիչը հայտնվում է ոստիկանությունում` աշակերտին հարվածելու համար:


















































Բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել
Գորիս» տարածքային բաժնի օպերատիվ ծառայողները կանխել են արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am