Եթե ՌԴ հետ եղբայրական են հարաբերությունները, ինչո՞ւ էիք hակառnւuական hիuտերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռnւuի շպիnն» պիտակավորում. Շարմազանով
Եթե ՌԴ հետ եղբայրական են հարաբերությունները, ինչո՞ւ էիք hակառnւuական hիuտերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռnւuի շպիnն» պիտակավորում։ Այս մասին գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:
«Նահանջ երգով…Փաստորեն, ըստ Արարատ Միրզոյանի, հայ-ռուսական հարաբերություններն եղբայրական են։ Ես միայն ուրախ կլինեմ, երբ հայ-ռուսական կապերն իրապես եղբայրական լինեն, քանի որ դա բխում է ՀՀ շահերից։
Բայց այդ դեպքում ինչու՞ էր ՔՊ-ն հայտարարում ՌԴ-ի կողմից մղվող «հիբրիդային պատերազմի» մասին։ ՔՊ-ի անդամներն էին համարում ՌԴ-ն ՀՀ-ի ինքնիշխանության սպառնալիք։ ՔՊ-ի առաջնորդն էր, ըստ էության, ռուսական ռազմական ներկայությունը մտահոգիչ որակում։
Բա եթե եղբայրական են հարաբերությունները, ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում։
Ավելին, եթե եղբայրական են հարաբերությունները,ինչու՞ էիք ԱԺ ամբիոնից հայտարարում ու եվրոպաներում բամբասում, թե Շարմազանովը ՌԴ-ում իշխող ուժի կազմակերպած միջազգային համաժողովներին է մասնակցում։
Թե՞ հերթական անգամ իրավիճակ փոխվեց»,- նշել է նա։


















































Փաշինյանն Ալմաթիի հռչակագրից այնպես էր խոսում, կարծես, «նոր ավետարան» հայտնաբերած լիներ․ էդուարդ Շարմազանով
Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներ․ Շարմազանովը՝ իշխանությանը
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am