Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներ․ Շարմազանովը՝ իշխանությանը
Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի կառավարման ժամանակ կար երկու հայկական հանրապետություն , ՔՊ-ի ժամանակ՝ մեկը հանձնված է Ադրբեջանին,մյուսի նկատմամբ էլ Ադրբեջանի շանտաժն ավելանում է։Իր Ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Քանի որ իշխող վարչակարգի անդամները բոլոր մեղքերի մեջ մեղադրում են շատերին,բայց ոչ երբեք իրենց ,զբաղվենք հիշողության հերթական թարմացմամբ։
Իրենց առաջնորդն է ժամանակին ասել՝ ի՞նչ պետք է,դա էլ բանակցում եմ։
Նույն ինքն է ասել՝ բանակցությունը իմ սեփական կետից եմ սկսում։
ՔՊ-ի ղեկավարն է ասել՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։
Նա է ողջունել՝ նոր պատերազմ,նոր տարածքներ թեզը։
Հենց նա է Շուշիում մասնակցել Արցախի նախագահի երդմնակալությանը։
Փաշինյանն է Արցախի ԱԺ պատգամավորներին հավաստիացրել,որ Պուտինն ու Լուկաշենկոն իրեն ասել են,որ նույնիսկ Ալիեւն է հասկանում,որ Լեռնային Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի մաս։
Նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո նա է խոստացել՝ Արցախի «անջատում՝ հանուն փրկության» թեզի իրականացում։
ՔՊ-ն է խոստացել՝ Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիա։
Ավելին.ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Բորելն է ասել ,որ Փաշինյանն է առաջին ՀՀ ղեկավարը,ով ճանաչել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս։
Հ.Գ. 2020-ի հոկտեմբերին Փաշինյանի եւ արտախորհրդարանական ուժերի հանդիպման ժամանակ 15-20 հոգու ներկայությամբ ասել եմ՝ «մենք ձեզ ժառանգել ենք 42 հազար քառ.կմ տարածքով երկու հայկական հանրապետություն,դուք մտածեք, թե ի՞նչ եք ձեզնից հետո թողնելու սերունդներին»։
Իմ այդ խոսքերը տարիներ առաջ Աժ-ում հրապարակայնացրել է ՀՅԴ ԳՄ ներկայացիւցիչ Իշխան Սաղաթելյանը,ով ներկա էր այդ հանդիպմանը։
Ի՞նչ էլ խոսեք. պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներ։


















































Հայտնի է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկության պատճառը
ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աս...
Ի՞նչ է անհրաժեշտ ժանտախտի դեպքերը Հայաստանում կանխարգելելու համար.փորձագետAysor.am
Հայաստանը ԹՐԻՓՓ-ի հետ կապ չունի․ Hraparak.am
Ցրտահարության վտանգ․ Հիդրոմետ ծառայությունը հորդորում է բերքը հավաքել
Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը
Ինչպես է ուղևորի մատը մնացել երևանի 33 համարի ավտոբուսի դռան տակ և վնասվել․ մանրամասներ
Այս պահին իշխանության գլխավոր խնդիրն այդ ահաբեկչին Ադրբեջանին ողջ և առողջ վերադարձնելն է. Էդգար Ղազա...
Դավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամ...
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց․ 24News․am