Թրամփը հայտարարել է Իրանի հետ «արդյունավետ քննարկումների» մասին և մինչև ընտրությունները հրաժարվել է հարվածներից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ Վաշինգտոնն Իրանի հետ «արդյունավետ քննարկումներ» է վարում և չի նախատեսում երկրի դեմ նոր հարվածներ հասցնել մինչև ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին անցկացվելիք միջանկյալ ընտրությունները։ Հաղորդում է News.am-ը։
«Մենք արդյունավետ քննարկումներ ենք վարում Իրանի Իսլամական Հանրապետության հետ»,- գրել է Թրամփը։
Ըստ նրա՝ Իրանն այժմ գտնվում է «շատ վատ վիճակում» թե՛ տնտեսական, թե՛ ռազմական առումով։ Միաժամանակ ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ Իրանի նկատմամբ գործող շրջափակումը կպահպանվի։
Թրամփը հայտարարել է նաև, որ այժմ Հորմուզի նեղուցով նավթի ռեկորդային ծավալ է անցնում։ Նրա պնդմամբ՝ միայն անցած գիշերվա ընթացքում նեղուցով մոտ 22 միլիոն բարել է անցել, ընդ որում «ոչ մի բարել» չի ուղարկվել Իրանից կամ ուղղվել Իրան։
«Մենք չենք հարձակվի Իրանի վրա մինչև ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին անցկացելիք միջանկյալ ընտրությունները»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Միևնույն ժամանակ Թրամփը կրկին ընդգծել է, որ Վաշինգտոնը չի թույլ տա Թեհրանի մոտ միջուկային զենքի հայտնվելը․ «Իրանը միջուկային զենք չի ունենա»։


















































Թրամփը հիշել է Պուտինի ծննդյան օրվա մասին և նշել է նրա հետ սպասվող զրույցի թեման
Ես կարգավորել եմ ութ պшտերազմ․ մի ուրիշն էլ սպասվում է․ Թրամփ
Եվրախորհրդարանում տեղադրել են Թրամփի՝ «Նարնջագույն ժանտախտ» անվամբ մերկ արձանը
Ուշակովը մեկնաբանել է Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի միջև Չինաստանում հանդիպման գաղափարը
Հայտնի է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկության պատճառը
ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աս...
Ի՞նչ է անհրաժեշտ ժանտախտի դեպքերը Հայաստանում կանխարգելելու համար.փորձագետAysor.am
Հայաստանը ԹՐԻՓՓ-ի հետ կապ չունի․ Hraparak.am
Ցրտահարության վտանգ․ Հիդրոմետ ծառայությունը հորդորում է բերքը հավաքել
Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը
Ինչպես է ուղևորի մատը մնացել երևանի 33 համարի ավտոբուսի դռան տակ և վնասվել․ մանրամասներ
Այս պահին իշխանության գլխավոր խնդիրն այդ ահաբեկչին Ադրբեջանին ողջ և առողջ վերադարձնելն է. Էդգար Ղազա...
Դավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամ...
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց․ 24News․am