Բենզինի գինը բարձր է, բայց շուկայական նորմայի սահմաններում է․ Գևորգյանը վստահեցնում է՝ ճգնաժամ չի լինի
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը, անդրադառնալով Հայաստանում բենզինի գնագոյացմանն ու ներմուծող ընկերություններին ուղարկված գրություններին, հայտարարեց, որ վառելիքի բարձր գները պայմանավորված են համաշխարհային շուկայական գործոններով։
«Եթե համեմատեք տարածաշրջանի կամ այլ երկրի հետ, Հայաստանում իհարկե բարձր է, բայց դա չի նշանակում, որ շուկայական նորմաներից բարձր է։ Բարձր է, որովհետև գոյություն ունի մեծ խնդիր աշխարհի բենզինի և դիզելի շուկայում»,-Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գևորգյանը։
Ըստ հանձնաժողովի նախագահի՝ կառույցն ամեն ամիս իրականացնում է ծավալների, պաշարների, գների և գնագոյացման մեխանիզմների ուսումնասիրություն։
Եթե արձանագրվի անհամաչափ գնային փոփոխություն կամ գերիշխող դիրքի չարաշահում, Գևորգյանը վստահեցնում է, հանձնաժողովը պատասխանատվության միջոցներ կկիրառի, սակայն այս պահին նման խախտումներ չկան։
Գեղամ Գևորգյանը նաև ընդգծեց, որ ուկրաինական հակամարտության հետ կապված՝ Ռուսաստանից բենզին վաղուց չի ներմուծվում։
Ինչ վերաբերում է գների իջեցմանը, նա ասաց, դա հնարավոր կլինի աշխարհում և տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների լիցքաթափման դեպքում, իսկ բարձր գների պատճառով Հայաստանում տնտեսական ճգնաժամ սկսվել չի կարող։


















































Հայտնի է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկության պատճառը
ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աս...
Ի՞նչ է անհրաժեշտ ժանտախտի դեպքերը Հայաստանում կանխարգելելու համար.փորձագետAysor.am
Հայաստանը ԹՐԻՓՓ-ի հետ կապ չունի․ Hraparak.am
Ցրտահարության վտանգ․ Հիդրոմետ ծառայությունը հորդորում է բերքը հավաքել
Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը
Ինչպես է ուղևորի մատը մնացել երևանի 33 համարի ավտոբուսի դռան տակ և վնասվել․ մանրամասներ
Այս պահին իշխանության գլխավոր խնդիրն այդ ահաբեկչին Ադրբեջանին ողջ և առողջ վերադարձնելն է. Էդգար Ղազա...
Դավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամ...
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց․ 24News․am