Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
«Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» ցուցահանդեսը՝ Թբիլիսիում Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան Վահագն Ալեքսանյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Բելգիայի Թագավորության խորհրդարանի պատվիրակության ղեկավարին Պեսկովը հայտնել է, որ Պուտինն ու Ալիևը Թուրքմենստանում «ոտքի վրա» զրույց են ունեցել Ակտիվացնելով էլեկտրոնային ծանուցումը՝ վարորդները կարող են օգտվել 20 տոկոս բոնուսային նվազեցումից. ՆԳՆ-ն հիշեցնում Իսպանիայի ամենահարուստ կինը խնայողաբար է ապրում՝ չնայած Zara-ի միլիարդներին. Սանդրա Օրտեգայի գաղտնի կյանքը Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով է բաց թողնելու աշխարհի առաջնությունը ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի (CCIFA) նախագահը քննարկել են արտահանման խթանումը «Բարձրաձայն կարոտ». երգչուհի Վարդուհի Վարդանյանի 50-ամյակը նշվել է համերգային ծրագրով Armenpress.am Հայաստանի ԱԳՄԱ նախարարի հեռախոսազրույցը Իրանի ԱԳ նախարարի հետ
«Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» ցուցահանդեսը՝ ԹբիլիսիումՔննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս ԽանդանյանՎահագն Ալեքսանյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Բելգիայի Թագավորության խորհրդարանի պատվիրակության ղեկավարինՊեսկովը հայտնել է, որ Պուտինն ու Ալիևը Թուրքմենստանում «ոտքի վրա» զրույց են ունեցելԱկտիվացնելով էլեկտրոնային ծանուցումը՝ վարորդները կարող են օգտվել 20 տոկոս բոնուսային նվազեցումից. ՆԳՆ-ն հիշեցնում Իսպանիայի ամենահարուստ կինը խնայողաբար է ապրում՝ չնայած Zara-ի միլիարդներին. Սանդրա Օրտեգայի գաղտնի կյանքըԱրթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով է բաց թողնելու աշխարհի առաջնությունըՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի (CCIFA) նախագահը քննարկել են արտահանման խթանումը «Բարձրաձայն կարոտ». երգչուհի Վարդուհի Վարդանյանի 50-ամյակը նշվել է համերգային ծրագրով Armenpress.amՀայաստանի ԱԳՄԱ նախարարի հեռախոսազրույցը Իրանի ԱԳ նախարարի հետԼյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան Թրամփը հայտարարել է Իրանի հետ «արդյունավետ քննարկումների» մասին և մինչև ընտրությունները հրաժարվել է հարվածներիցԱրման Ծառուկյանը Աբու Դաբիում կմենամարտի Նեյման Գրեյսիի հետԻ՞նչ է անհրաժեշտ ժանտախտի դեպքերը Հայաստանում կանխարգելելու համար.փորձագետAysor.amԴատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Այրարատ» կինոթատրոնըԹուրքիայի նոր երկաթուղին պետք է ամրապնդի տրանսպորտային կապերը «Զանգեզուրի միջանցքի» շրջանակում. ՈւրալօղլուՓաշինյանն ու Ալիևը հայտնվել են Թուրքմենստանում ազգային ուտեստների փառատոնումԻնչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներ․ Շարմազանովը՝ իշխանությանըԼավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը Այս պահին իշխանության գլխավոր խնդիրն այդ ահաբեկչին Ադրբեջանին ողջ և առողջ վերադարձնելն է. Էդգար Ղազարյան Դատարանը Կաթողիկոսի եղբորը և եղբորորդուն մեղավոր ճանաչեց Հայաստանը ԹՐԻՓՓ-ի հետ կապ չունի․ Hraparak.amՄիրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերըՀամաշխարհային տնտեսական համաժողովի զեկույցի համաձայն՝ ՀՀ զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամՄիրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ. փաստաբան
Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ անձնագիր և զինվորական գրքույկ․ ՀՖՖ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներինԿենսաթոշակառուներին անկանխիկ վճարումների դիմաց հետվճար տրամադրելու համար 40,8 մլրդ դրամ կհատկացվիԳորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպումՓաշինյանն ու Թուրքմենստանի նախագահը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքմենստան հարաբերությունների օրակարգին առնչվող տարբեր հարցերի շուրջԻսկ գուցե հայ կնո՞ջը կդատեն ադրբեջանցուն դանակահարելու համար․ պետության դիրքորոշումը՝ փաստեր և հակասություններՆարեկ Կարապետյանն առաջարկում է զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել (տեսանյութ)Վարչապետի որոշմամբ՝ ՌԴ Իրկուտսկի մարզից ՀՀ ժանտախտի ներբերման և տարածման կանխարգելման միջոցառումների համաձայնեցման հանձնաժողով կստեղծվիՌոսպոտրեբնադզորը հերքել է Իրկուտսկում ժանտախտով վարակման նոր դեպքըԱրևմուտքի հատուկ ծառայությունները կարող են օգտագործել ՀՀ-ում տվյալների կենտրոնը. ՌԴ ԱԽՔ տեղակալLրացուցիչ 500 մլն դրամ կհատկացվի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության աջակցության ծրագրերի իրականացման համար «Ռուսական երկաթուղիների» նախագահը մյուս շաբաթ կժամանի Հայաստան. վարչապետՁերբակալվել են ՀՀ-ում թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկԱդրբեջանցի զինվորն էլ է հանցագործ, Ռոբերտ Քոչարյանն էլ, Գագիկ Ծառուկյանն էլ, Սամվել Կարապետյանն էլ, Գագիկ Խաչատրյանն էլ. ՓաշինյանԱյսօր էլ է պատերшզմի օր, այսօր էլ ենք նահատшկներ տվել, ի՞նչ անենք, փակենք բոլոր հարսանյաց սրահները, ռեստորանները, բարերը. ՓաշինյանԵթե ադրբեջանցի զինվորը չկրшկեր, նույն օրը նրան կվերադարձնեինք. ՓաշինյանԱնհետ կորած անձանց հարցով պատրաստ ենք համագործակցության, բայց Ադրբեջանում հարցն օգտագործում են քաղաքական նպատակներով․ ՓաշինյանՓաշինյանի՝ Ռուսաստան սպասվող այցի հստակ ամսաթվեր առայժմ չկան. ՊեսկովԲենզինի գինը բարձր է, բայց շուկայական նորմայի սահմաններում է․ Գևորգյանը վստահեցնում է՝ ճգնաժամ չի լինիԻնչու՞ է Մեդվեդևն ասել, որ ՀՀ-ն կանգնած է Ուկրաինա դառնալու վտանգի առջև, ուրիշն էլ կարող է ասել՝ ցանկանում ենք, որ ՀՀ-ն ՌԴ-ի չվերածվի. լավ ժանր չէ. Փաշինյան«Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ պայմանավորված երթևեկության համար փակ կլինեն մի շարք փողոցներՀՀ-ում տարկետում ստացած որոշ քաղաքացիների համար զորակոչի տարիքային շեմը կհասնի 32-ի
Հայաստան

Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան

Անդորրա լա Վելլայում (Անդորրայի Իշխանապետություն) ընթանում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանը։ Աշխատանքներին մասնակցում է ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակությունը։ Նիստում ելույթ է ունեցել խորհրդարանական վեհաժողովում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

«Հարգելի՛ նախագահող,

Էներգետիկ անվտանգությունն այլևս զուտ տնտեսական զարգացման կամ ռեսուրսների հասանելիության խնդիր չէ։ Այն դարձել է ազգային անվտանգության, քաղաքական անկախության և պետական ինքնիշխանության հիմնարար բաղադրիչ։

Վերջին տարիների մարտահրավերները ցույց են տվել, որ էներգակիրների սահմանափակ թվով մատակարարներից, աղբյուրներից կամ տարանցման ուղիներից չափազանց մեծ կախվածությունը կարող է ստեղծել ռազմավարական խոցելիություններ և խաթարել պետությունների՝ ինքնիշխան որոշումներ կայացնելու կարողությունը։ Այս համատեքստում քչերից կախվածությունը շատերի հետ համագործակցությամբ փոխարինելը դառնում է էներգետիկ անվտանգության առավել կարևոր սկզբունք։

Էներգետիկ ինքնիշխանության ամրապնդումը չի նշանակում մեկուսացման կամ լիակատար ինքնաբավության ձգտում։ Ընդհակառակը, այն սերտորեն կապված է դիվերսիֆիկացիայի, ավելի ամուր գործընկերության և ավելի խոր տարածաշրջանային համագործակցության հետ։ Հավասարապես կարևոր է էներգիայի արտադրության նկատմամբ պրագմատիկ և տեխնոլոգիապես բաց մոտեցումը՝ տարբեր աղբյուրների և տեխնոլոգիաների կիրառմամբ՝ միաժամանակ բարձրացնելով արդյունավետությունը, կայունությունը և ենթակառուցվածքների դիմակայունությունը։

Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է, որն անմիջականորեն կապված է մեր անվտանգության, ինքնիշխանության և երկարաժամկետ անկախության հետ։ Մենք իրականացնում ենք մեր էներգետիկ ոլորտի համապարփակ վերափոխում։

Արևային էներգիայի արտադրության հզորությունները զգալիորեն ընդլայնվել են։ 2018 թվականին Հայաստանում արևային էներգիայի հզորությունը կազմում էր ընդամենը 16 մեգավատ։ Այսօր այդ ցուցանիշը գերազանցում է 1,200 մեգավատը, իսկ 2025 թվականին արևային էներգիան կազմել է մեր էլեկտրաէներգիայի արտադրության ավելի քան 16 տոկոսը։ Այժմ մենք քայլեր ենք ձեռնարկում էլեկտրաէներգիայի կուտակիչ մարտկոցային համակարգերի ներդրման ուղղությամբ՝ ավելի մեծ ճկունություն և հուսալիություն ապահովելու համար։

Զուգահեռաբար մենք ուսումնասիրում ենք կանաչ ջրածնի ներուժը և առաջ ենք մղում ատոմային էներգիայի արտադրության արդիականացման մեր ծրագրերը՝ որպես դիվերսիֆիկացված էներգետիկ համակարգի էական բաղադրիչ։

Բացի այդ, նոր և առավել նշանակալի հնարավորություններ են ի հայտ գալիս մեր տարածաշրջանում փոփոխվող քաղաքական և անվտանգային միջավայրի արդյունքում։

Մեր տարածաշրջանում խաղաղության հաստատումը նոր հիմք է ստեղծել տարածաշրջանային փոխկապակցվածության և տնտեսական համագործակցության համար, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում։ ԹՐԻՓՓ նախագիծը այս նոր իրողության կարևոր մասն է։ Տրանսպորտային կապից բացի, նախագիծը նախատեսում է էներգետիկ ենթակառուցվածքների, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի հաղորդման գծերի զարգացման հնարավորություններ։

Միևնույն ժամանակ, Հայաստանը համագործակցում է իր հարևանների հետ՝ ընդլայնելու էլեկտրաէներգիայի անդրսահմանային փոխկապակցվածությունը՝ ստեղծելով ավելի դիմակայուն էներգետիկ համակարգերի, ավելի մեծ տարածաշրջանային ինտեգրման և փոխշահավետ էներգետիկ առևտրի հնարավորություններ։

Մեր փորձը ցույց է տալիս, որ էներգետիկ ինքնիշխանությունն ու տարածաշրջանային փոխկախվածությունը միմյանց չհակասող նպատակներ են։ Խաղաղությունը հնարավորություններ է ստեղծում էներգետիկ համագործակցության համար, իսկ էներգետիկ համագործակցությունն իր հերթին կարող է խաղաղությունն ավելի կայուն դարձնել։

Շնորհակալություն»,- եզրափակել է ելույթը Սարգիս Խանդանյանը։