Փաշինյանն ու Ալիևը հայտնվել են Թուրքմենստանում ազգային ուտեստների փառատոնում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԱՊՀ երկրների ազգային ուտեստների փառատոնին և մշակութային ծրագրին, որոնք անցկացվում են Թուրքմենստանի «Ավազա» զբոսաշրջային գոտում: Այս մասին տեղեկացնում է News.am-ը։
Թուրքմենստանի մշակույթի նախարարության տվյալներով՝ փառատոնն անցկացվում է հոկտեմբերի 7–8-ին՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի նախօրեին, որը նախատեսված է հոկտեմբերի 9-ին՝ Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի նախագահությամբ։
Փառատոնի մասնակիցները ներկայացնում են ազգային խոհանոցը, ավանդական արհեստները, հագուստը, ասեղնագործությունը և երաժշտական գործիքները։ Մշակութային ծրագիրը ներառում է նաև ԱՊՀ երկրների արտիստների ելույթներ։
Միջոցառումներին մասնակցում են Համագործակցության անդամ պետությունների պատվիրակությունները։ Մասնավորապես, Տաջիկստանը ներկայացրել է ազգային ուտեստներ և ժողովրդական վարպետների արտադրանք, իսկ նրա արտիստները հանդես են եկել երգերով ու պարերով։
ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հոկտեմբերի 9-ի նիստին ակնկալվում է Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի առաջնորդների մասնակցությունը։


















































Հայտնի է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկության պատճառը
ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աս...
Ի՞նչ է անհրաժեշտ ժանտախտի դեպքերը Հայաստանում կանխարգելելու համար.փորձագետAysor.am
Հայաստանը ԹՐԻՓՓ-ի հետ կապ չունի․ Hraparak.am
Ցրտահարության վտանգ․ Հիդրոմետ ծառայությունը հորդորում է բերքը հավաքել
Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը
Ինչպես է ուղևորի մատը մնացել երևանի 33 համարի ավտոբուսի դռան տակ և վնասվել․ մանրամասներ
Այս պահին իշխանության գլխավոր խնդիրն այդ ահաբեկչին Ադրբեջանին ողջ և առողջ վերադարձնելն է. Էդգար Ղազա...
Դավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամ...
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց․ 24News․am