Վարչապետի որոշմամբ՝ ՌԴ Իրկուտսկի մարզից ՀՀ ժանտախտի ներբերման և տարածման կանխարգելման միջոցառումների համաձայնեցման հանձնաժողով կստեղծվի
Վարչապետի որոշմամբ՝ ՌԴ Իրկուտսկի մարզից ՀՀ ժանտախտի ներբերման և տարածման կանխարգելման միջոցառումների համաձայնեցման հանձնաժողով կստեղծվի։
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերով՝
- Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզից Հայաստանի Հանրապետություն ժանտախտի ներբերման և տարածման կանխարգելման միջոցառումների միջգերատեսչական համաձայնեցման նպատակով ստեղծել հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով)՝ որպես խորհրդակցական մարմին։
- Հաստատել՝ 1) հանձնաժողովի կազմը՝ համաձայն N 1 հավելվածի. 2) հանձնաժողովի գործունեության կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։
- Հանձնաժողովի նախագահին՝ ապահովել հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը, իսկ միջգերատեսչական համաձայնեցում պահանջող հարցերի վերաբերյալ անհրաժեշտ առաջարկություններն անհապաղ ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին։
- Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ 2 1) ապահովել հանձնաժողովի կազմակերպատեխնիկական սպասարկումը՝ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնակցությամբ, և սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում նշանակել հանձնաժողովի քարտուղարին.
2) իր իրավասությունների և նշված կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված գործառույթների շրջանակում ապահովել հանձնաժողովին մասնագիտական տեղեկատվության, ռիսկի գնահատումների և արձագանքման առաջարկությունների ներկայացումը։
- Հանձնաժողովում ներկայացված մարմինների և կազմակերպության ղեկավարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին ներկայացնել հանձնաժողովում իրենց մարմինը ներկայացնող պաշտոնատար անձի, օպերատիվ տեղեկատվության փոխանակման պատասխանատու անձի և նրան փոխարինող անձի տվյալները, պաշտոնական կապի միջոցները, իսկ դրանց փոփոխության դեպքում՝ անհապաղ թարմացնել այդ տեղեկատվությունը։
- Հանձնաժողովի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասը աշխատանքային օրվա ընթացքում գումարել հանձնաժողովի առաջին նիստը՝ Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզից Հայաստանի Հանրապետություն ժանտախտի ներբերման և տարածման ռիսկի գնահատման, կանխարգելման միջոցառումների համաձայնեցման և առկա պատրաստվածության վիճակի քննարկման նպատակով։
Մինչ այդ N 2 հավելվածով նախատեսված հրատապ արձագանքման հիմքեր առաջանալու դեպքում գործել այդ հավելվածով սահմանված կարգով։
- Հանձնաժողովի առաջարկությունների իրականացման համար անհրաժեշտ իրավական ակտերն ընդունվում, իսկ միջոցառումներն իրականացվում են իրավասու մարմինների կողմից՝ օրենքով նախատեսված հիմքերով և կարգով»,-նշված է որոշման մեջ։


















































ՔՊ խմբակցությունը եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով կստեղծի․ 62 ՔՊ-ական կողմ քվեարկեց նախագծին, 1 հոգի՝ դեմ
«Հայաստան» խմբակցությունը կմիանա «Ուժեղ Հայաստան»-ի՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը
Արման Եղոյանը գլխավորելու է «Եկեղեցու ճգնաժամը» քննող ԱԺ քննիչ հանձնաժողովը
Հայտնի է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկության պատճառը
ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աս...
Ի՞նչ է անհրաժեշտ ժանտախտի դեպքերը Հայաստանում կանխարգելելու համար.փորձագետAysor.am
Հայաստանը ԹՐԻՓՓ-ի հետ կապ չունի․ Hraparak.am
Ցրտահարության վտանգ․ Հիդրոմետ ծառայությունը հորդորում է բերքը հավաքել
Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը
Ինչպես է ուղևորի մատը մնացել երևանի 33 համարի ավտոբուսի դռան տակ և վնասվել․ մանրամասներ
Այս պահին իշխանության գլխավոր խնդիրն այդ ահաբեկչին Ադրբեջանին ողջ և առողջ վերադարձնելն է. Էդգար Ղազա...
Դավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամ...
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց․ 24News․am