Արման Եղոյանը գլխավորելու է «Եկեղեցու ճգնաժամը» քննող ԱԺ քննիչ հանձնաժողովը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արման Եղոյանը գլխավորելու է «Եկեղեցու ճգնաժամը» քննող ԱԺ քննիչ հանձնաժողովը, տեղեկությունը Aysor.am-ին հաստատեց ՔՊ խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը՝ այլ մանրամասներ չհայտնելով:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եկեղեցու հարցով պետք է ստեղծվի Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով: Ըստ Փաշինյանի՝ քննիչ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում պետք է մշակվեն օրենսդրական նախաձեռնություններ՝ դադարեցնելու «եկեղեցու բռնազավթումը»:
Փաշինյանի խոսքով՝ հավատացյալները պետք է լիարժեք մասնակցություն ունենան եկեղեցու կառավարմանը:
Կառավարության ղեկավարը շարունակում է պնդել, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պետք է հեռանա, և նշել է, որ դրա համար ձեռնարկելու է բոլոր հնարավոր միջոցները:


















































Ակնհայտ է, որ հենց ՀՀ իշխանությունն է ջանքեր գործադրում արհեստական ճգնաժամ առաջ բերելու եկեղեցական կյանքում․ Մայր Աթոռ
Այդ օրով համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ արդարացում չունեցող կոպ...
Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է
Այն ճանապարհը, որն ընտրել են Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատե...
Պատերшզմից 6 տարի հետո ամենատարածված բառը խաղաղությունն է, բայց էլի տիրում է ներքին թշնամանքն ու պառ...
Երեք տարի գերության մեջ
Ինչի՞ վրա է ծախսվել 20 մլն դրամը․ Թաթա Սիմոնյանը ծախսերի ցուցակն է հրապարակել
Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ․ անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տա...
Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում (տեսանյութ)
Դավթաշենում գործող «Ռիբոկ» համալիրի լողավազանում ջրահեղձ եղած քաղաքացին 1,5 ամիս անց մահացել է
Հայաստանի դեսպանությունն ու հյուպատոսությունները Ռուսաստանում ժամանակավորապես կդադարեցնեն անձնագրերի...