Ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պետերբուրգին, Կրասնոդարի երկրամասին, Լենինգրադի և Տուլայի մարզերին
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Պետերբուրգի, Կրասնոդարի երկրամասի, Լենինգրադի և Տուլայի մարզերին, հայտնում է Մեդուզա-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ քաղաքում ուկրաինական դրոնների հարձակման հետևանքով երեք մարդ է տուժել, հայտնել է տարածաշրջանային օպերատիվ շտաբը։ «Բեկորների անկման» հետևանքով կոտրվել են բազմաբնակարան շենքի պատուհանները, հրդեհ է բռնկվել երկու առանձնատանը։
Լենինգրադի մարզում դրոնների հարձակման ժամանակ փակվել է Լադոգայի կամուրջը։ Մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոն հայտարարել է, որ կամրջից «աշխատել են շարժական կրակային խմբեր»։ Դրոզդենկոյի տվյալներով՝ գիշերվա ընթացքում Լենինգրադի մարզի երկնքում խոցվել է 45 անօդաչու թռչող սարք։
Սանկտ Պետերբուրգի բնակիչները, ինչպես գրում է «Բումագա»-ն, հայտնել են քաղաքի տարբեր շրջաններում՝ Կենտրոնական, Պետրոգրադյան, Վասիլեոստրովյան, Պրիմորսկի, Վիբորգյան, Կալինինյան, Կրասնոգվարդեյսկի, Նևսկի շրջաններում հնչած պայթյունների մասին։ Վնասվել է Լիդիա Զվերևայի փողոցում գտնվող «Շուվալովսկի» բնակելի համալիրի վերին հարկերից մեկը։ Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Պուլկովո օդանավակայանը չի ընդունել և չի ուղարկել չվերթներ։
Տուլայի մարզում, ըստ Astra-ի և ուկրաինական մոնիթորինգային Exilenova+ տելեգրամյան ալիքի տվյալների, պայթյուններ են տեղի ունեցել Եֆրեմով քաղաքի սինթետիկ կաուչուկի գործարանի շրջանում։
Նշենք, որ Տուլայի մարզպետ Դմիտրի Միլյաևը հայտարարել է, որ դրոնների հարձակման հետևանքով ենթակառուցվածքների վնասներ չեն արձանագրվել, կոտրվել են մի քանի առանձնատների պատուհանների ապակիները։ Եֆրեմովի սինթետիկ կաուչուկի գործարանի արտադրանքը, ինչպես գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն, օգտագործվում է հրթիռային վառելիքի արտադրության համար։


















































Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի.վրաերթի ենթարկված 8–ամ...
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Գերմանիայում մահացած են գտել հայ ընտանիքի 5 անդամի
Ամենահին և ամենահարգված ձեռնարկատերերից մեկը՝ Վալտերը, ձերբակալվել է Շերեմետևո օդանավակայանում
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Մոտ 40 աշակերտ է տուժել Լիոնի դպրոցում պիրոտեխնիկայի կիրառման հետևանքով
Ողբերգական ավտովթար Երևանում. Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են 2 «Mercedes», «Nissan Tiida», «...
Լևոն Զուրաբյանի գրառումը կիսվեց, հետո ջնջեց․ ի՞նչ փոխվեց Դավիթ Բաբախանյանի համար
Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին