Դա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովա
Դա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասին։
«Նման որոշումները հայ ժողովուրդը պետք է ինքնուրույն կայացնի։ Այս հարցում դրսից չպետք է լինեն չպահանջված հուշումներ, առավել ևս՝ դա Գերմանիային չի վերաբերում»,-նշել է նա։
Նշենք, որ Զախարովան անդրադարձել է նաև Վադեֆուլի՝ Բաքու և Երևան կատարելիք այցից առաջ արած հայտարարություններին, որ «Մոսկվան չպետք է խոչընդոտի Երևանի և Բաքվի՝ ԵՄ-ի հետ մերձեցմանը»։
Ըստ բանախոսի, ԵՄ-ն ձգտում է դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից և լարվածության նոր օջախներ ստեղծել։
Հավելենք, որ Գերմանիայի ԱԳ նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը վերջնականապես ստորագրելու համար Հայաստանին անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը։


















































Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի.վրաերթի ենթարկված 8–ամ...
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Գերմանիայում մահացած են գտել հայ ընտանիքի 5 անդամի
Ամենահին և ամենահարգված ձեռնարկատերերից մեկը՝ Վալտերը, ձերբակալվել է Շերեմետևո օդանավակայանում
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Մոտ 40 աշակերտ է տուժել Լիոնի դպրոցում պիրոտեխնիկայի կիրառման հետևանքով
Լևոն Զուրաբյանի գրառումը կիսվեց, հետո ջնջեց․ ի՞նչ փոխվեց Դավիթ Բաբախանյանի համար
Ողբերգական ավտովթար Երևանում. Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են 2 «Mercedes», «Nissan Tiida», «...
Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին