Խաբեությամբ ՀՀ են տեղափոխել օտարերկրացի կանանց, սպառնացել, ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ․ սեռական թրաֆիքինգի դեպքեր են բացահայտվել
Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ օտարերկրյա քաղաքացի մի խումբ տղամարդիկ ծեծի և սպառնալիքի միջոցով ստիպում են օտարերկրացի կանանց զբաղվել մարմնավաճառությամբ և վերցնում այդ ճանապարհով ստացված գումարը։
«Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ օտարերկրացի տղամարդիկ, նախնական համաձայնությամբ և խմբի կազմում, շահագործման նպատակով հավաքագրել են այլ երկրներում ապրող կանանց ու աղջիկների և բարձր վարձատրվող օրինական աշխատանքի կեղծ խոստումով կազմակերպել նրանց տեղափոխումը Հայաստան։Բացահայտվել է նման երկու դեպք։
Մի դեպքում կանայք տեղափոխվել են Երևանի հյուրանոցներից մեկը, որտեղ օտարերկրացի մի տղամարդ, օգտագործելով կանանց անօգնական և խոցելի վիճակը, բռնություն գործադրելու սպառնալիքով ստիպել է նրանց՝ գումարի դիմաց սեռական ծառայություններ մատուցել իր հայրենակից տղամարդկանց։
Նմանատիպ երկրորդ դեպքում սեռական շահագործումը կազմակերպվել էր Ջրվեժ գյուղում։ Այստեղի առանձնատներից մեկում օտարերկրացի երկու տղամարդ առանձին սենյակներում մեկուսացրել են խաբեությամբ Հայաստան տեղափոխված կանանց՝ ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ և վերցրել այդ ճանապարհով ստացված գումարը։
Օպերատիվ տվյալներն իրացվեցին նոյեմբերի 16-ին։ Հիշյալ հյուրանոցից և Ջրվեժ գյուղի առանձնատնից մի խումբ անձինք տեղափոխվեցին Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, որտեղ Մարդու թրաֆիքինգի և շահագործման ենթադրյալ զոհերից ընդունվեցին հաղորդումներ։ Օտարերկրացի երեք տղամարդիկ ձերբակալվեցին։
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ։Օտարերկրացի տղամարդկանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության մեջ։


















































Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի.վրաերթի ենթարկված 8–ամ...
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Գերմանիայում մահացած են գտել հայ ընտանիքի 5 անդամի
Ամենահին և ամենահարգված ձեռնարկատերերից մեկը՝ Վալտերը, ձերբակալվել է Շերեմետևո օդանավակայանում
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Մոտ 40 աշակերտ է տուժել Լիոնի դպրոցում պիրոտեխնիկայի կիրառման հետևանքով
Լևոն Զուրաբյանի գրառումը կիսվեց, հետո ջնջեց․ ի՞նչ փոխվեց Դավիթ Բաբախանյանի համար
Ողբերգական ավտովթար Երևանում. Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են 2 «Mercedes», «Nissan Tiida», «...
Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին