Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն առաջարկել է Ռուսաստանում օրինականացման հնարավորություն տալ այն միգրանտներին, որոնք թույլ են տվել միգրացիոն ոլորտում ոչ էական խախտումներ։
Այս մասին նա հայտարարել է Անվտանգության խորհրդին կից միջգերատեսչական հանձնաժողովի մասնագիտացված նիստի ժամանակ։
Նիստի մասնակիցները քննարկել են վերահսկվող անձանց ռեգիստրի աշխատանքը, որը սահմանափակումներ է նախատեսում միգրացիոն օրենսդրությունը խախտած անձանց իրավունքների նկատմամբ։
Մեդվեդևի գնահատմամբ՝ փոքր խախտումներ թույլ տված օտարերկրացիները պետք է հնարավորություն ունենան օրինականացնելու իրենց կարգավիճակը։ Սակայն դա պետք է իրականացվի տուգանքների վճարումից և պարտադիր ընթացակարգերն անցնելուց հետո։ Միայն այդ դեպքում նրանք կկարողանան շարունակել աշխատանքային գործունեությունը Ռուսաստանում։
Մեդվեդևը հանձնարարել է կատարելագործել նաև վերահսկվող անձանց ռեգիստրում ընդգրկելու և այնտեղից հանելու ընթացակարգերը, որպեսզի այն խոչընդոտ չդառնա Ռուսաստանում օրինապահ աշխատողների ներգրավման համար։ Միաժամանակ նա կոչ է արել բարելավել միգրացիոն օրենսդրությունը խախտած անձանց ռեգիստրում ներառելու մեխանիզմները՝ բացառելու օրինապահ քաղաքացիների սխալմամբ այդ ցանկում հայտնվելու հնարավորությունը։
Բացի այդ, Մեդվեդևն առաջարկել է Ռուսաստանի մարզերում օտարերկրացիների հաշվառման նպատակով կիրառել «Ամինա» հավելվածը՝ նշելով, որ միգրացիոն օրենսդրությունը խախտած օտարերկրացիների հաշվառման գործող ռեգիստրն արդյունավետ է գործում։
Նշենք, որ հոկտեմբերի 22-ին ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը հայտնել էր, որ 2026 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում գերատեսչությունն արգելել է ավելի քան 260 հազար օտարերկրացու մուտքը Ռուսաստան։ Սա 75,8 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։
Մուտքի արգելքի հիմնական պատճառներն են եղել նախկինում արտաքսումը կամ վտարումը, Ռուսաստանում գտնվելու թույլատրելի ժամկետների խախտումը, կեղծ տեղեկությունների կամ կեղծ փաստաթղթերի ներկայացումը։


















































Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Պայմանագրային զինծառայող է մահացել
Ինձ համար խաղաղության տեսլական չկա։ Ինձ համար կա ազգային արժանապատվության և ազգային պետականության հա...
30 տարի գործեց, 50 տարի լռեց, 2002-ից վերականգնեցինք․ ինչպես Մոսկվայում կազմավորվեց հայկական թատրոնը...
Սև ծովում Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներով նավ է խորտակվել