Գերմանիայի արտաքին գործերի նախարարը ինչո՞ւ է միջամտում Հայաստանի ներքին գործերին և թելում Ադրբեջանի թելը
Այսօր նոյեմբերի 21-ին, Հայաստանի Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը ։
Նա այդ մասին խոսել է գերմանական Tagesschau հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Վադեֆուլի հայտարարության հիմնական միտքն այն է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի գործող Սահմանադրության մեջ կամ ընդունի նոր Սահմանադրություն։ Բնականաբար նա դա կապել է տարածաշրջանում տնտեսական նոր հնարավորությունների, տրանսպորտային ուղիների և էներգետիկ համագործակցության հետ։
Իհարկե, նա հավելել է, որ դա Հայաստանի ներքին քաղաքականության հարցն է։ Բայց այդ վերապահումը չի փոխում հայտարարության բովանդակությունը. Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հրապարակավ խոսում է այն մասին, թե ինչ պետք է անի Հայաստանը Ադրբեջանի հետ պայմանագիր ստորագրելու համար։ Դա ուղիղ միջամտություն է Հայաստանի ներքին գործերին։
Մի բան որ երկար ժամանակ մատի փաթաթան են սարքել գործող իշխանությունները Ռուսաստանի դեպքում, Հայաստանի ներքին գործերին չխառնվելու փաստը։ Ստացվում է,ինչը չի կարելի Ռուսաստանին կարելի է Եվրոպային։
Ի դեպ, ո՞րն է Բեռլինի շահը։ Վադեֆուլի վերջին այցը տարածաշրջան բավական խոսուն էր։ Նա այցելել էր Բաքու, ապա Երևան, հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Նոյեմբերի 20-ին Euronews-ին տված մեկնաբանություններում նա Ադրբեջանն անվանել է Գերմանիայի և Եվրոպայի համար հուսալի էներգետիկ գործընկեր։ Գերմանիան հետաքրքրված է նաև տարածաշրջանի տրանսպորտային ուղիներով, էներգետիկ ռեսուրսներով և այսպես կոչված Միջին միջանցքով։
Ստացվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի էլ թաքցնում իր մտադրությունները տարածաշրջանում և Ադրբեջանի նկատմամբ իր համակրանքը։
Բնական է բոլոր կողմերը Հայաստանում իրենց շահն են փնտրելու, բայց կարևոր է, որ հայ հանրությունը չտրվի գայթակղիչ խոստումների և չդառնա հերթական քաղաքական մեծ խաղի ոտքի գնդակ։
Արմինե Մելքոնյան


















































Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Պայմանագրային զինծառայող է մահացել
Ինձ համար խաղաղության տեսլական չկա։ Ինձ համար կա ազգային արժանապատվության և ազգային պետականության հա...
30 տարի գործեց, 50 տարի լռեց, 2002-ից վերականգնեցինք․ ինչպես Մոսկվայում կազմավորվեց հայկական թատրոնը...
Սև ծովում Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներով նավ է խորտակվել