Մահացել է ԽՍՀՄ երկրաբանության վերջին նախարար, բարերար Գրիգորի Գաբրիելյանցը
93 տարեկանում մահացել է խորհրդային պետական գործիչ, ականավոր գիտնական-երկրաբան, բարերար, ԽՍՀՄ երկրաբանության վերջին նախարար Գրիգորի Արկադիի Գաբրիելյանցը։
Նշենք, որ նա ծնվել է 1934 թ. մարտի 12(2) Բաքվում, բժշկի ընտանիքում։ Գրիգորի Գաբրիելյանցը գերազանցությամբ ավարտել է Ադրբեջանի արդյունաբերական ինստիտուտը և անցել մասնագիտական երկար ճանապարհ՝ դաշտային երկրաբանից հասնելով մինչև համամիութենական գերատեսչության ղեկավարի պաշտոնին։
Նա ավելի քան 220 գիտական աշխատությունների և նավթագազային երկրաբանության վերաբերյալ դասագրքերի հեղինակ է, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր։
1989 թվականի հուլիսին նա նշանակվել է ԽՍՀՄ երկրաբանության նախարար և այդ պաշտոնը զբաղեցրել մինչև Խորհրդային Միության փլուզումը՝ 1991 թվականի վերջին՝ ղեկավարելով ոլորտը վերակառուցման բարդագույն ժամանակաշրջանում։
Հավելենք, որ հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ Գրիգորի Արկադիի Գաբրիելյանցն իր ուրույն տեղն է զբաղեցրել նաև որպես լուսավորչական գործունեությամբ զբաղվող և մշակույթի ու արվեստի նվիրյալ բարերար։
Գիտնականի կյանքի վերջին տարիների ողբերգական էջերից մեկը նրա հիմնադրած արցախյան թանգարանների և դրանց նվիրաբերած արվեստի անգին գործերի ճակատագիրն էր։


















































Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Պայմանագրային զինծառայող է մահացել
Ինձ համար խաղաղության տեսլական չկա։ Ինձ համար կա ազգային արժանապատվության և ազգային պետականության հա...
30 տարի գործեց, 50 տարի լռեց, 2002-ից վերականգնեցինք․ ինչպես Մոսկվայում կազմավորվեց հայկական թատրոնը...
Սև ծովում Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներով նավ է խորտակվել