ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալ Կլաուդիո Կորդոնեի հետ
«Միջերկրածովյան երկխոսություններ» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալ Կլաուդիո Կորդոնեի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Աղբյուրի փոխանցմամբ, զրուցակիցները մտքեր են փոխանակել Սիրիայում իրավիճակի և ընթացող գործընթացների շուրջ, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։
Անդրադարձ է կատարվել նաև Սիրիայում հումանիտար իրավիճակին, առկա մարտահրավերների հաղթահարմանն ու ՄԱԿ-ի նախաձեռնություններին։
Նշենք, որ այս համատեքստում Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի կողմից արդեն իսկ տրամադրված աջակցության, ինչպես նաև հնարավոր նոր նախաձեռնությունների մասին տեղեկատվություն և վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել Սիրիայում հումանիտար խնդիրների հասցեագրմանն ու կայունության ամրապնդմանն ուղղված միջազգային ջանքերին»։


















































Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Պայմանագրային զինծառայող է մահացել
Ինձ համար խաղաղության տեսլական չկա։ Ինձ համար կա ազգային արժանապատվության և ազգային պետականության հա...
30 տարի գործեց, 50 տարի լռեց, 2002-ից վերականգնեցինք․ ինչպես Մոսկվայում կազմավորվեց հայկական թատրոնը...
Սև ծովում Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներով նավ է խորտակվել