Այսօր Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն է
Նոյեմբերի 22-ը ֆիզիկոս, Արցախյան ազատամարտի լեգենդար հրամանատար, Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն է։ Թողնելով գիտական գործունեությունը` 1990-ականներին ստանձնեց «Անկախության բանակի» և «Ազատագրական բանակի» հրամանատարությունը և դարձավ հայրենիքի պաշտպանության խորհրդանիշներից մեկը։
Լեոնիդ Ազգալդյանը ծնվել է 1942 թ. թիֆլիսաբնակ հայի ընտանիքում, որը հետագայում տեղափոխվել և ապրել է Երևանում։ Մայրաքաղաքում էլ նա հաճախել է Ասքանազ Մռավյանի անվան դպրոց, ապա ուսումը շարունակել Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում։ Այնուհետև նա իր ուսումը շարունակել է ԵՊՀ-ի համապատասխան ֆակուլտետը և այն փայլուն ավարտել է ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։
Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած բացառիկ ավանդի համար Լեոնիդ Ազգալդյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության և Արցախի «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով, իսկ 2019 թվականին արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն ու «Ոսկե արծիվ» շքանշանին։
Ազգալդյանը կռվել է ինչպես ՀՀ սահմանամերձ տարածքներում, այնպես էլ Արցախի շրջանում։ Մասնավորապես` Գետաշեն,Շահումյան,Վարդենիս,Մարտակերտ...
Նա զոհվել է 1992թ. հուլիսի 22-ին` Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտակայքում` թշնամու դավադիր կրակոցից։
Լեոնիդ Ազգալդյանի սխրանքները մնում են հայրենիքի հանդեպ անսահման նվիրումի վառ օրինակներ, իսկ նրա հայտնի «Սա Հայաստան է, և վերջ» պատգամը շարունակում է ոգեշնչել գալիք սերունդներին։
Անի Ղազարյան


















































Արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ քաղաքական որոշումը. Արցախ Միություն
Դուք Արևմտյան Հայաստան եք երազում, ուրիշ տեղ էլ Արևմտյան Ադրբեջան ու Արևելյան Թուրքիա են երազում. Փաշինյան
Պապիկյանն ու Հնդկաստանի պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր
Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Պայմանագրային զինծառայող է մահացել
Ինձ համար խաղաղության տեսլական չկա։ Ինձ համար կա ազգային արժանապատվության և ազգային պետականության հա...
30 տարի գործեց, 50 տարի լռեց, 2002-ից վերականգնեցինք․ ինչպես Մոսկվայում կազմավորվեց հայկական թատրոնը...
Սև ծովում Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներով նավ է խորտակվել