Ռազմական ոստիկանության պետը նոր հանձնարարականներ է տվել
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն: Այս մասին հաղորդում են ՀՀ ՊՆ-ից։
Այն ներկայացնում ենք ստորև.
«Նոյեմբերի 21-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն: Նախքան խորհրդակցության մեկնարկը՝ ՌՈ պետն անձնակազմին է ներկայացրել ռազմական ոստիկանության նորանշանակ պաշտոնատար անձանց, այնուհետև անցել խորհրդակցության հիմնական մասին, որի ժամանակ քննարկվել են օպերատիվ վիճակի, կատարողական կարգապահության, կանխարգելիչ բնույթի աշխատանքների, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ հարցեր: ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը տվել է հանձնարարականներ՝ կարգապահության ամրապնդման, կարգազանց զինծառայողների հայտնաբերման, արատավոր բարքերի, քրեական ենթամշակույթի դեմ պայքարի, քրեորեն հետապնդելի արարքների նախականխման ուղղությամբ թիրախային աշխատանքներ տանելու, ինչպես նաև անհատական ու ընդհանուր բնույթի կանխարգելիչ միջոցառումները նպատակային և արդյունավետ դարձնելու վերաբերյալ»։


















































Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Պայմանագրային զինծառայող է մահացել
Ինձ համար խաղաղության տեսլական չկա։ Ինձ համար կա ազգային արժանապատվության և ազգային պետականության հա...
30 տարի գործեց, 50 տարի լռեց, 2002-ից վերականգնեցինք․ ինչպես Մոսկվայում կազմավորվեց հայկական թատրոնը...
Սև ծովում Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներով նավ է խորտակվել