Մոտ 1,5 մլն դրամի գույքային վնաս՝ «Գրանդ Քենդի» ընկերությանը․ ոստիկանությունը փնտրում է ընկերության 46-ամյա աշխատակցին
Նոյեմբերի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 41-ամյա Էլիզա Ղ․-ն և հայտնել, որ Երևանի բնակիչ 46-ամյա Ժիրայր Բ․-ն 2024 թվականից մինչև 2026 թվականի հուլիս ամիսն իրեն հատկացված պաղպաղակի սառնարանները չի տրամադրել տնտեսվարողներին, ինչպես նաև տնտեսվարողներից վերցված սառնարանները չի վերադարձրել «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ին՝ այդ կերպ ընկերությանը պատճառելով մոտ 1 մլն 440 հազար 492 դրամի գույքային վնաս։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Ժիրայր Բ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Էլիզա Ղ․-ն աշխատում է «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան, իսկ Ժիրայր Բ․-ն՝ որպես շուկայի զարգացման պատասխանատու։

Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Պայմանագրային զինծառայող է մահացել
Ինձ համար խաղաղության տեսլական չկա։ Ինձ համար կա ազգային արժանապատվության և ազգային պետականության հա...
30 տարի գործեց, 50 տարի լռեց, 2002-ից վերականգնեցինք․ ինչպես Մոսկվայում կազմավորվեց հայկական թատրոնը...
Սև ծովում Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներով նավ է խորտակվել