Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանի և Իրանի Իսլամական Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Սաթթար Հաշեմիի մասնակցությամբ տեղի է ունեցել նախարարական հանդիպում՝ պանելային քննարկման ձևաչափով։ Այդ մասին հայտնում է ԲՏԱ նախարարությունը։
Քննարկման ընթացքում բանախոսներն անդրադարձել են ռոբոտաշինության զարգացման հեռանկարներին, տվյալների անվտանգությանը, կրթության և աշխատաշուկայի փոխակերպումներին, քննարկել բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության և թվայնացման ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները, ինչպես նաև տարածաշրջանային տեխնոլոգիական օրակարգին առնչվող հարցեր։
Անդրադառնալով Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման նախադրյալներին՝ Դավիթ Թադևոսյանը կարևորել է էներգետիկ և հաշվողական ենթակառուցվածքների զարգացումը՝ ընդգծելով, որ տեղական հաշվողական հզորությունները հնարավորություն են տալիս էներգետիկ ռեսուրսները վերածել տեխնոլոգիական և տնտեսական արժեքի։
Դավիթ Թադևոսյանը խոսել է նաև մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների մասին՝ կարևորելով պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, միջազգային մասնագետների ներգրավումը և մասնագիտական կարողությունների զարգացումը։
Անդրադառնալով տեխնոլոգիական զարգացման ազդեցությանը աշխատաշուկայի վրա՝ նախարարը նշել է, որ այն պայմանավորում է աշխատանքային գործառույթների և մասնագիտությունների վերափոխումը՝ միաժամանակ ձևավորելով նոր պահանջարկ։ Մասնավորապես, աճելու է ավտոմատացված համակարգերի կառավարման և սպասարկման, ռոբոտների սենսորների ու շարժիչների սպասարկման, ծրագրային ապահովման և կիբեռանվտանգության մասնագետների պահանջարկը։ Այս պայմաններում կարևորվել են կրթական համակարգի ճկունությունը, մասնագիտական վերապատրաստումը և շարունակական ուսուցման մշակույթի զարգացումը։
Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Սաթթար Հաշեմին ներկայացրել է թվային տնտեսության զարգացման, կրթության ոլորտում թվային գործիքների կիրառման և տեխնոլոգիական կարողությունների ընդլայնման ուղղությամբ Իրանի իրականացրած նախաձեռնությունները՝ ընդգծելով տեխնոլոգիական զարգացումներին համահունչ մասնագիտական հմտությունների շարունակական կատարելագործման կարևորությունը։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Իրանի միջև տեխնոլոգիական համագործակցության խորացման հնարավորություններին։
Կարևորվել են երկու երկրների ստարտափ էկոհամակարգերի միջև կապերի ընդլայնումը, կրթական և մասնագիտական համագործակցությունը, գիտելիքի ու փորձի փոխանակումը։
Քննարկվել են նաև տարածաշրջանային թվային կապակցվածության և օպտիկամանրաթելային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները։
Անդրադարձ է եղել տվյալների ինքնիշխանությանն ու անվտանգությանը։ Բանախոսներն ընդգծել են անձնական տվյալների պաշտպանության, արդյունավետ մեխանիզմների կիրառման, թվային հարթակների նկատմամբ վստահության ամրապնդման, ինչպես նաև այս ոլորտում տարածաշրջանային համատեղ նախաձեռնությունների անհրաժեշտությունը։


















































Իրանը պատրաստվում է ճեղքել ԱՄՆ-ի կողմից իրականացվող ծովային շրջափակումը
Դուք Արևմտյան Հայաստան եք երազում, ուրիշ տեղ էլ Արևմտյան Ադրբեջան ու Արևելյան Թուրքիա են երազում. Փաշինյան
Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Պայմանագրային զինծառայող է մահացել
Ինձ համար խաղաղության տեսլական չկա։ Ինձ համար կա ազգային արժանապատվության և ազգային պետականության հա...
30 տարի գործեց, 50 տարի լռեց, 2002-ից վերականգնեցինք․ ինչպես Մոսկվայում կազմավորվեց հայկական թատրոնը...
Սև ծովում Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներով նավ է խորտակվել