Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
Վաղը տեղի կունենա «Կամավորների կոալիցիայի» կարևոր հանդիպում Հրդեհ՝ Վախթանգ Անանյան փողոցի տներից մեկում Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն. ՊՆ Գևորգ Պապոյանը պատրաստվում է դիմել ԵԱՏՄ դատարան, որպեսզի բողոքարկի այն ձկան արտահանման հարցը, որը անգամ Նիկոլ Փաշինյանն է հրաժարվում ուտել Պայմանագրային զինծառայող է մահացել Արմեն Ղազարյանը Միգրացիայի 11-րդ միջազգային համաժողովին ներկայացնում է Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթությունները Շարունակելու ենք պահպանել ու պաշտպանել մեր հերոսների հիշատակը՝ անկախ նրանից, թե դա ում է անհանգստացնում. Դանիելյան Ադրբեջանցիների ախորժակն ակնհայտորեն բացվել է՝ Ամարասն ուդիական են հռչակել. Աբրահամյան Անկախությունից հրաժարում քարոզողների գործունեությունը կարգելվի.Գալյան Ալեն Սիմոնյանն ընդունել է Օդրոնե Պերկաուսկիենեի գլխավորած պատվիրակությանը Ամեն օր մեծացող խաղաղության գինն ու ծնկաչոք ապրելու ցավը Ալեն Սիմոնյանն ու Լեոնիդաս Պանտելիդեսը քննարկել են անհայտ կորածների հարցը
Վաղը տեղի կունենա «Կամավորների կոալիցիայի» կարևոր հանդիպումՀրդեհ՝ Վախթանգ Անանյան փողոցի տներից մեկումՀայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն. ՊՆ
Գևորգ Պապոյանը պատրաստվում է դիմել ԵԱՏՄ դատարան, որպեսզի բողոքարկի այն ձկան արտահանման հարցը, որը անգամ Նիկոլ Փաշինյանն է հրաժարվում ուտել
Պայմանագրային զինծառայող է մահացելԱրմեն Ղազարյանը Միգրացիայի 11-րդ միջազգային համաժողովին ներկայացնում է Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթությունները Շարունակելու ենք պահպանել ու պաշտպանել մեր հերոսների հիշատակը՝ անկախ նրանից, թե դա ում է անհանգստացնում. ԴանիելյանԱդրբեջանցիների ախորժակն ակնհայտորեն բացվել է՝ Ամարասն ուդիական են հռչակել. Աբրահամյան Անկախությունից հրաժարում քարոզողների գործունեությունը կարգելվի.ԳալյանԱլեն Սիմոնյանն ընդունել է Օդրոնե Պերկաուսկիենեի գլխավորած պատվիրակությանը Ամեն օր մեծացող խաղաղության գինն ու ծնկաչոք ապրելու ցավը Ալեն Սիմոնյանն ու Լեոնիդաս Պանտելիդեսը քննարկել են անհայտ կորածների հարցըՆոյեմբերի 19-ին Պուտինի և Թրամփի միջև լիարժեք բանակցություններ նախատեսված չեն. Պեսկով Դանակահարված քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց Անթալիայի օդանավակայանում 69 մարդ է տարհանվել ինքնաթիռում պայթյունի վտանգի մասին ահազանգից հետոՎարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ճապոնիայի դեսպանի հետՍա օլիգարխիայի Սահմանադրություն է. ձեր պատասխանատվության ժամը եկել է, և հերթով գտնում եք ձեր տեղը՝ ՀՀ ինքնիշխան պետության բանտախցերում. Փաշինյանը՝ ընդդիմությանըԳետեր կան, որոնք Հայաստանի տարածքից մտնում են Ադրբեջանի տարածք, պետք է հասկանանք՝ ինչ կանոններով ենք կառավարելու. ՓաշինյանՀանրային բարիքը, որը ստեղծել ենք և այսօր մեր ժողովուրդն օգտվում է, խաղաղության պտուղ է. Ավանեսյան
Ինձ համար խաղաղության տեսլական չկա։ Ինձ համար կա ազգային արժանապատվության և ազգային պետականության հարց
Մրցակցության հանձնաժողովը հակամրցակցային համաձայնության համար մոտ 87,5 մլն ՀՀ դրամի տուգանել է «Վիվա Արմենիա»-ին, «Յուքոմ»-ին և «Տելեկոմ Արմենիա»-ին«Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի սպանnւթյունը կատարողներից Հարություն Սահակյանին տեղափոխել են ՀայաստանԷրդողանը կոչ է արել nւժեղացնել ճնշումը Իսրայելի վրա՝ Գազայում шղետը դադարեցնելու համարՊապիկյանն ու Հնդկաստանի պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցերԱբու Դաբիում աճուրդի է հանվել Մայքլ Ջեքսոնին պատկանող ավելի քան 100 իրՈր թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլոր զամբյուղներըTRIPP-ի հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ․ ԲայրամովՀեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի պաշտոնական ֆեյսբուքյան էջը կոտրել ենՀայտնի են 2027-ի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետներըՄԻՊ-ն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են Ադրբեջանում հայ գերիների խնդիրներըToyota-ն «Չայնիի» ոլորաններում բшխվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին. վիրավnրները հարազատ եղբայրներ են«Մարդկային» (human) բառը դարձել է տարվա բառ՝ ըստ Քեմբրիջի բառարանիԵրեք պետության ղեկավարները Շենժենում եռակողմ հանդիպմանը կքննարկեն համաշխարհային խաղաղությանը վերաբերող հարցեր. ՉԺՀ ԱԳՆՈ՞վ է ասել, որ մենք ուզում ենք ԵԱՏՄ-ն փոխարինել ԵՄ-ով, մենք ուզում ենք ԵՄ-ում ավելի շատ վաճառել, ԵԱՏՄ-ում ավելի շատ վաճառել. Պապոյան2027 թ․ կանխատեսում ենք 5,8% տնտեսական աճ. անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ. ֆինանսների նախարարԵս շատ կցանկանայի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի. Յոհան ՎադեֆուլԾեծկռտուք՝ Օշականում․ 36-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, կասկածյալները հայր ու 2 որդիներ ենՍի Ծինփինի հետ զրույցը հանգամանալից էր, դրա ընթացքում շոշափվել են նաև Մոսկվայի և Պեկինի գիտակրթական գործընկերության հաջողությունները. Պուտին2-րդ շարքում կայանելու, մինչև 12 տարեկան երեխայի տեղափոխման կանոնները խախտելու համար կբարձրացվի տուգանքի չափը. ԱԺ-ն ընդունեց նախագիծըՎլադիմիր Պուտիը և Սի Ծինփինը հանդիպել են Շենժենում Քուվեյթում ամերիկյան ավիաբազան հարձակման է ենթարկվել Իրանի կողմից Ուզում են Թևանյանին հոգեբանական կտտանքների ենթարկելով՝ ապահովել նախակաթվածային վիճակ. Սավգուլյան Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը. «Հրապարակ»ՔՊ-ն սադրիչ պլան ունի. «Հրապարակ»Վլադիմիր Պուտինի այսօրվա այցը Չինաստան սովորական դիվանագիտական այց չէ. ԲաբայանՌուսական բանակը գրավեց Զապորոժիեի մարզի ԶալիվնոյենՌԴ ՊՆ-ն հայտնել է Կեմերովոյի մարզում Ան-12-ի կործանման հետևանքով 19 մարդու զոհվելու մասին Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըՊուտինը ժամանել է Շենժեն՝ մասնակցելու ԱԽՏՀ գագաթնաժողովին44-օրյա պատերազմը ոչ միայն «տարօրինակ» էր, այլև բերովի էր և սարքովի. Աշոտյան
Քաղաքականություն

Ինձ համար խաղաղության տեսլական չկա։ Ինձ համար կա ազգային արժանապատվության և ազգային պետականության հարց

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում այս օրերին տեղի էր ունենում «Հանուն ազգերի ազատության» համաժողովը։ Աշխարհի տարբեր անկյուններից քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ներկայացնում էին իրենց հուզող հարցերն ու խնդիրները։

Հայաստանից ներկա էին Հանրապետական կուսակցության պատվիրակներ Էդվարդ Շարմազանովը և Հենրիխ Դանիելյանը։

Հանրությանը հուզող հարցերի շուրջ հարցազրույց խնդրեցինք Էդվարդ Շարմազանովից։  

 

֊ «Հանուն ազգերի ազատության» համաժողովում էիք։ Մամուլում կարդացի Ձեր ելույթից մի հատված TRIPP֊ի վերաբերյալ։ Դուք չեք ընդունում TRIPP-ը՝ որպես Հայաստանում խաղաղության և հաղորդակցությունների բացման հնարավորություն։ Բայց, ի վերջո, ամերիկյան կազմակերպություն է։ Ո՞րն է ձեր դեմ լինելու փաստարկը, ինչո՞վ է պայմանավորված ձեր դիրքորոշումը։

 

֊Ես կազմակերպությանը դեմ չեմ, Միացյալ Նահանգներին էլ դեմ չեմ։ Շատ հստակ ասում եմ՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում ճանապարհի կառավարման իրավունքը չպետք է պատկանի որևէ տրանսազգային կորպորացիայի՝ լինի այն ռուսական, ամերիկյան, թե առավել ևս թուրքական։ Ես դրան եմ դեմ։ Ավելին, ես գտնում եմ, որ սա աննպատակ է ներկայացվում։ Սա Թուրանական ճանապարհի գաղափարն են կյանքի կոչում, որպես պատմաբան, շատ լավ գիտեմ իրենց ուզածը։ Հիմա՝ TRIPP-ի անվան տակ կլինի, թե նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի անվան տակ, սա այն թուրանական ճանապարհն է, որի մասին երազել է Վեհիբ փաշան դեռևս 1918 թվականին։ Բաթումի պայմանագրի ժամանակ դրա մասին խոսել են, և այդ հարցը ներկայացվել է Ալեքսանդր Խատիսյանին։ Այդ ճանապարհի մասին երազել է նաև թուրքական վերնախավը։ Դրա մասին խոսել է Սուլեյման Դեմիրելը։ Սա այն ճանապարհն է, որն անհրաժեշտ է Ադրբեջանին և Թուրքիային։

Ինչո՞ւ պիտի մենք նրանց ճանապարհի համար խոչընդոտներ վերացնենք։ Առավել ևս՝ ինչո՞ւ պիտի Հայաստանի կառավարումն ու վերահսկողության իրավունքի 74 տոկոսը տանք այլ տրանսազգային կորպորացիայի։

Այո՛, Հանրապետական կուսակցությունը և կոնկրետ ես դեմ ենք արտահայտվել թե՛ նոյեմբերի 9-ի հայտարարությանը, թե՛ TRIPP-ին։ Ես գտնում եմ, որ ճիշտ էր այն, ինչ եղել է մինչև 2018 թվականը։

Մեզ ինչո՞ւ պիտի կապեք այդ ծրագրի հետ։ Մեզ դա պետք չէ։ Ի՞նչ է՝ ուզում են Ադրբեջանի հետ միացնել այդ ճանապարհը։ Նժդեհն ինչի՞ համար է կռվել։ Նժդեհի պայքարի հիմնական պատճառներից մեկը եղել է այն, որ Սյունիքի այդ հատվածը թուրքական միջանցք չդառնա։ Ինչո՞ւ պիտի հիմք դառնա։

 

֊ Բայց տարածքային առումով այն մնում է մերը, պարզապես հաղորդակցության հնարավորություն ենք տրամադրում։ 

 

֊ Ի՞նչ հաղորդակցություն։ Ինչո՞ւ պիտի ես նրանց այդ հաղորդակցությունը տրամադրեմ։ Եթե հաղորդակցություն են ուզում, մենք առաջարկել ենք՝ Երևան–Ղազախ–Բաքու երկաթուղին կա, Երևան–Դիլիջան–Իջևան–Ղազախ ուղղությունն էլ կա։ Բացեք հաղորդակցությունները։

 

֊ Այսինքն՝ ձեր առաջարկն այն է, որ հաղորդակցությունն իրականացվի հենց Հայաստանի տարածքով։

 

֊Այո՛, բայց այս փուլում, երբ Արցախը հայաթափված է, երբ Հայաստանի 240 քառակուսի կիլոմետր տարածք օկուպացված է Ադրբեջանի կողմից, երբ Բաքվում հայ գերիներ կան, ի՞նչ խաղաղության խաչմերուկի մասին ենք խոսում։ Ես դեմ եմ այդ մոտեցմանը։

 

֊Պարոն Շարմազանով, ի վերջո, հայերի և ադրբեջանցիների միջև դարավոր թշնամություն չպետք է լինի։ Ո՞րն է ձեր խաղաղության տեսլականը։

 

֊Ինձ համար խաղաղության տեսլական չկա։ Ինձ համար կա ազգային արժանապատվության և ազգային պետականության հարց։

Ռուսաստանում էլ խաղաղ չէ, աշխարհի տարբեր ծայրերում էլ խաղաղ չէ։ Բայց սա այն խաղաղությունը չէ, որի մասին խոսում են։

Իմ խաղաղության տեսլականը եղել է այն, ինչ եղել է մինչև 2018 թվականը։ Արցախն ունեցել ենք, և խաղաղ ապրել ենք։ Սա խաղաղություն չէ, սա ստրկություն է։ Ադրբեջանի պահանջների մեջ խաղաղություն չկա։

Երեկ, երբ ադրբեջանական պատվիրակությունը գովաբանում էր Փաշինյանին, ես մտածեցի՝ եթե նրանք ներկա լինեին իմ ելույթի ժամանակ, նրանց կասեի՝ եթե այդքան գովում եք նրան, մենք ձեզ էլ ենք ցանկանում նրա նման ղեկավար, որի օրոք ամբողջ ազգային և պետական շահերը զիջվում են։

Դուք 30 տարի չեք հանդուրժել պարտությունը, իսկ հիմա մենք պիտի պարտությունը հանդուրժե՞նք։

Կարելի՞ է պարտվել։ Իհարկե, այսօր ոչ ոք չի կարող ասել, որ մենք հաղթած ենք։ Բայց չի կարելի պարտությունը ֆետիշացնել։

Չի կարելի ասել, որ երբ երկու հայկական պետություն ունեինք, դա վատ էր, իսկ երբ Արցախն այլևս մերը չէ, դա լավ է։ Չի կարելի այդպես մտածել։

Ես էլ երեխաներ ունեմ։ Բոլորս էլ խաղաղություն ենք ուզում, բայց արդյո՞ք դա իրական խաղաղություն է, թե՞ հեքիաթ։

Ինչո՞ւ է ներկայացվում այնպես, թե հայերն են սկսել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական պատերազմները։ Ո՞վ է սկսել։ Ո՞վ է փակել սահմանը։ Ո՞վ է սկսել Ղարաբաղի խնդիրը։

Ալիևը ձեզ խաղաղությո՞ւն է բերել։ Խաղաղությունը հազարավոր մարդկանց կոտորա՞ծն է։ Խաղաղություն բերելը Հայաստանի տարածք ներխուժելն ու այն օկուպացնելն է՞։ Խաղաղություն բերելը Սևանին Գյոկչա անվանե՞լն է։ Խաղաղություն բերելը հայ գերիներին Բաքվում պահե՞լն է։ Ռուբեն Վարդանյանը, Բակո Սահակյանը, Լևոն Մնացականյանը և մյուս հայ գերիները դեռ Բաքվում են։ Խաղաղություն բերելը ադրբեջանական դպրոցական դասագրքերում հայատյացությո՞ւն քարոզելն է, հայերին ֆաշիստ անվանե՞լը։

Երեկ ադրբեջանական պատվիրակներից մեկը մեզ օկուպանտ և ֆաշիստ էր անվանում, խոսում Խոջալուի մասին, մինչդեռ կա Այազ Մութալիբովի հարցազրույցը, որտեղ նա խոսել է այդ ողբերգության հանգամանքների մասին։

Ես պետական գործիչների գործողությունների մասին իմ գնահատականն ունեմ։ Նիկոլ Փաշինյանն իմ պատկերացմամբ հակառակ ճամբարում է, ըստ էության՝ իրականացնում է Ադրբեջանի երևանյան ֆիլիալի գործառույթը։

 

֊Այո, ցավոք, ամեն օր ժողովրդին սպառնում են պատերազմով։ Երեկ էլ Ազգային ժողովում Սասուն Միքայելյանն ասաց, թե ընդդիմությունը պատերազմ է հրահրում։ Սահմանադրությանը դեմ ենք գնում՝ ուրեմն պատերազմ ենք հրահրում։

Հասարակ ժողովրդին այնքան են վախեցրել պատերազմով, որ մարզերում մարդկանց հետ խոսելիս լսում ես, որ ընդդիմությունը պատերազմ է հրահրում։

֊Եթե արժանապատվության համար խոսելը պատերազմ հրահրել է, ուրեմն պատերազմ են հրահրել Վարդան Մամիկոնյանը, Հայկ Նահապետը, Գարեգին Նժդեհը, Անդրանիկ Օզանյանը, մարշալ Բաղրամյանը, Մոնթե Մելքոնյանը, Վազգեն Սարգսյանը։

Այս ի՞նչ անհեթեթություն է։ Նույն Սասուն Միքայելյանն էլ երիտասարդ տարիներին պատերազմ է ունեցել։ Ստացվում է՝ մեր բոլոր հերոսներն են պատերազմ հրահրե՞լ։

Ինքնապաշտպանությունը պատերազմ հրահրել չէ։ Նրանք են եկել մեր հայրենիքը գրավել։ Նրանք են մեզ մորթել։

Եթե ազգային արժանապատվության մասին խոսելը պատերազմ հրահրել է, ուրեմն՝ այո՛, ես պատերազմ հրահրող եմ։ Եթե անկախության հռչակագիրը պաշտպանելը պատերազմ հրահրել է, ուրեմն՝ ես այդպիսին եմ։

Ի՞նչ է, քրիստոնյա լինելուց էլ հրաժարվե՞նք, որ պատերազմ չլինի։ Երևանը Էրիվա՞ն անվանենք, Հայաստանի Հանրապետությունը՝ Արևմտյան Ադրբեջա՞ն, միայն թե պատերազմ չլինի։

Ադրբեջանի պահանջներն ավարտվո՞ւմ են։ Վաղը կարող են նոր պահանջներ ներկայացնել։ Ասում էին Արցախն է խնդիրը։ Արցախը հանձնվեց, հայաթափվեց, բայց Ալիևը դեռ պահանջներ ունի։

Եթե Փաշինյանի ասածով Հայաստանի և Ադրբեջանի միջև միակ խնդիրը Ղարաբաղն էր, ապա հիմա Ղարաբաղը չկա հայկական վերահսկողության ներքո։ Ինչո՞ւ է Ալիևը շարունակում պահանջներ ներկայացնել։

 

֊Այսօր ընդդիմությունն ընդամենը պահանջում է, որ Հայաստանի Սահմանադրությունը չփոխվի՝ Ադրբեջանի պահանջով։ Իսկ եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ Սահմանադրությունը չի փոխելու, անկախության հռչակագրից չի հրաժարվելու, ի՞նչ է փոխվելու։

֊ Ես, միևնույն է, պայքարելու եմ Հայաստանում ազգային իշխանություն ունենալու համար։ 

 

֊ Գիտե՞ք՝ որտեղ է խնդիրը։ Երբ խոսում ենք Հայաստանի Սահմանադրությունը փոխելու մասին, ընդդիմությունն էլ երբեմն սխալ ձևակերպումներ է օգտագործում։ Ստացվում է՝ մենք անընդհատ պաշտպանվում ենք Փաշինյանի փոխարեն։

Օրինակ՝ Ադրբեջանի Սահմանադրությունը նույնպես հղում է անում իր անկախության հռչակագրին, որտեղ առկա է «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը, որն ուղղակիորեն տարածքային հավակնություններ է ենթադրում Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Այդ պարագայում ինչո՞ւ Փաշինյանը երբեք չի ասում, որ ինքը նույնպես պահանջում է Ադրբեջանի Սահմանադրության փոփոխություն։ Ինչո՞ւ մենք էլ Ադրբեջանից չենք պահանջում փոխել իր Սահմանադրությունը, որպեսզի հավատանք, որ իսկապես գնում ենք խաղաղության ճանապարհով։

 

֊Ընդդիմությունը բազմաշերտ է։ Ես կարող եմ խոսել իմ և իմ կուսակցության անունից։ Ես բազմիցս խոսել եմ այն մասին, որ Ադրբեջանի Սահմանադրությունում նման թեզեր կան։ Նախ՝ հղում է արված 1918–1920 թվականների Ադրբեջանի պետական փաստաթղթերին և հռչակագրին։ Ես նույնիսկ խոսել եմ Մամեդ Էմին Ռասուլզադեի պահանջների մասին, ըստ որոնց՝ ընդհուպ մինչև Երևան քաղաքը ներկայացվել է որպես Ադրբեջանի տարածք։

Մենք այդ մասին միշտ խոսում ենք։

Նիկոլ Փաշինյանի հետ իմ և իմ կուսակցության տարաձայնությունները շատ խորն են, դրանք արժեքային են։ Անկախ նրանից, թե նա ինչ կանի, ես պայքարելու եմ Հայաստանում ազգային իշխանություն ունենալու համար։ 

 

֊Իսկ ե՞րբ պետք է ընդդիմությունը միավորվի։

 

֊ Ամբողջ ընդդիմությունը չի կարող միավորվել։ Մի ընդդիմություն ազատական է, մյուսը՝ ազգային, մեկը՝ պահպանողական, մյուսն աշխարհաքաղաքական առումով գտնում է, որ պետք է Եվրոպական միություն մտնել։ Ես էլ օրինակ գտնում եմ, որ Հայաստանը պետք է մնա ՀԱՊԿ-ում և Եվրասիական տնտեսական միությունում։

Չի կարելի բոլորին միավորել մեկ գաղափարի շուրջ, եթե նրանց աշխարհայացքները տարբեր են։

Ինձ համար ընդդիմությունն այն ուժն է, որը 2018 թվականից հետո, առնվազն պատերազմից և Արցախի կապիտուլյացիայից հետո, բարձրացրել է Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հրաժարականի հարցը և չի համագործակցում նրա հետ։

 

֊«Հայաստան» դաշինքը վերջին շրջանում բավականին պասիվացել է իր հայտարարություններում։ Ինչո՞ւ... 

 

֊Չեմ հետևում «Հայաստան» դաշինքի գործունեությանը, ժամանակ չեմ ունեցել։ Չգիտեմ՝ պասիվացել է, թե ոչ։ Այն ժամանակ 29 հոգի էին, հիմա քանի՞ հոգի են՝ 6, 7։ Պիտի իրենց հարցնեք։ Իրենք պիտի խոսեն։

 

֊Պարոն Շարմազանով, Հանրապետական կուսակցությունն այսօր քանի՞ անդամ ունի։

 

֊7000 անդամ։ Մենք նոր ենք այդ գործընթացը սկսել, հիմա ընթացքի մեջ է։ (Նկատի ունի կուսակիցների հաշվարկման)

 

֊Հիշո՞ւմ եք Կարեն Կարապետյանին։ Երբ նա վարչապետ դարձավ, մի աղմուկ բարձրացավ, որ 7000 մարդ անդամագրվեց Հանրապետական կուսակցությանը։ Ու՞ր են այդ մարդիկ։

 

 

֊Ոնց մտել էին այդպես էլ դուրս եկան։ Կյանքը ցույց տվեց, որ նրանք պետք չէին։ Մենք էլ շատ սխալներ ենք ունեցել, և դրանցից մեկը կուսակցության չափից ավելի բազմամարդ լինելու գաղափարն էր։

 

֊Ես միայն Արմեն Աշոտյանից եմ լսել, որ խոստովանել է՝ ներկայիս իշխանության ձևավորման մեջ նաև Հանրապետական կուսակցությունն իր պատասխանատվությունն ունի։

 

֊Ցավում եմ, որ միայն Արմեն Աշոտյանի խոսքն եք լսել։ Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարում այդ մասին առաջինը խոսել է Սերժ Սարգսյանը։ Մենք էլ ենք խոսել։ Որևէ ուժ իր սխալների մասին այնքան չի խոսել, որքան Հանրապետականը։

 

֊ Բայց դուք և Սերժ Սարգսյանը հիմնականում վերացական եք խոսում՝ առանց անուններ հնչեցնելու։ Օրինակ՝ ինչո՞ւ երբեք չեք ասել, որ որոշ մարդկանց վարքագծի պատճառով Հանրապետական կուսակցության նկատմամբ հասարակական հակադրություն էր ձևավորվել։ Ինչո՞ւ չեք խոսել այն մարդկանց մասին, որոնք կուսակցության ծաղկուն շրջանում շռայլ կյանքով էին ապրում, ունեցվածք կուտակում, իսկ այսօր լռում են։ 

Հարցն այն է, որ հասարակությունը տեսնում է նաև ձեր լռությունը։ Ինչպե՞ս ստացվեց, որ կուսակցության գաղափարախոսության ծանրությունը մնաց համեստ կենցաղավարություն ունեցող Էդվարդ Շարմազանովի ուսերին, իսկ նրանք, ովքեր նախկինում վայելում էին իշխանության հնարավորությունները, այսօր լռում են։

 

֊ Ամեն մարդ ինքն է որոշում՝ ինչ պիտի ասի։ Ես համոզված եմ, որ մենք երկիր ենք կորցնում, և ես չեմ պատրաստվում երկու-երեք հոգու անուն տալ։

Ով ականջ ունի, թող հասկանա։ Ես իմ մեղքերն իմ մեջ եմ փնտրում։

Երկրորդ՝ Հիսուս Քրիստոսի կողքին քանի՞ հոգի կար։ Մարդիկ տարբեր են։ Սա բնական երևույթ է։ Խորհրդային Միության տարածքում կուսակցություններ ստեղծվելուց հետո մեծ մասամբ ձևական անդամակցություն է եղել։ Մարդիկ եկել են, անդամագրվել, հետո հեռացել։ Ամեն մեկն իր ճանապարհն ունի։

Ես հարգում եմ իմ անցած ճանապարհը, նույնիսկ եթե այսօր այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում քաղաքական ճանապարհ եմ անցել, այլևս նույն ճանապարհով չեմ գնում։

Մենք նույնիսկ մեզնից հեռացողներին վատ բան չենք ասում, մեզ դավաճանողներին չենք վիրավորում։ Քրիստոնեական արժեքային համակարգն այդպես է թելադրում։

 

֊Քաղաքականության մեջ բարոյականություն կա՞։ 

֊Բարոյականությունը ամեն տեղ է՝ տանը, տաճարում, հասարակության մեջ։ Ես ինձ մաքուր մարդ չեմ համարում, ես էլ մեղավոր մարդ եմ։ Ինչ վերաբերում է համեստ կենցաղավարությանը, դա հարաբերական հասկացություն է։ Ես սեփական տուն ունեմ, մեքենա ունեմ։ Մեկի համար իմ մեքենան կարող է ճոխություն լինել, մյուսի համար՝ ոչ։ Բայց համենայնդեպս, ես երբեք ճոխ կյանքով չեմ ապրել։ Դա նաև դաստիարակության հարց է։ Չեմ ուզում ինձ առանձնացնել։ Մենք կանգնած ենք շատ ավելի կարևոր խնդրի առաջ։ Մենք հայրենիք ենք կորցրել։ 

 

֊Բայց անցյալին գնահատական տալը կարևոր է։ Առանց դրա ինչպե՞ս ենք նոր պետություն կառուցելու։

 

֊ 1991-ից մինչև 2018 թվականը Հայաստանի ոսկե դարն է եղել՝ բոլոր խնդիրներով հանդերձ։

Ես պոպուլիստ չեմ։ Ադրբեջանում կոռուպցիա չկա՞։ Թուրքիայում կոռուպցիա չկա՞։ Մոսկվայում էլ կան այդ խնդիրները։

Մեր գլխավոր խնդիրը ազգային գաղափարախոսության պարտությունն էր։ Մեր խնդիրը գունավոր հեղափոխությունն էր, արժեքային համակարգի խաթարումը, դավաճանությունը, տարբեր մարդկանց՝ իրենց անձնական շահերից ելնելով դիրքորոշում փոխելը։

Մեր խնդիրն արժեքային էր։

Մենք ժողովրդավարական երկիր էինք՝ բոլոր խնդիրներով հանդերձ։ Բայց պարտվեցինք Ադրբեջանին։ Ինչո՞ւ։ Որովհետև պատերազմի ժամանակ Հայաստանի ղեկավարությունը, կոնկրետ Փաշինյանի իշխանությունը, ազգային չէր։

Ինչպես Գարեգին Նժդեհն է ասել՝ նույն ժողովուրդը և նույն բանակը, կախված ղեկավարությունից, կարող են և՛ հրաշագործություններ կատարել, և՛ խայտառակորեն ծնկի գալ թշնամու առաջ։

Երբ ունեցել ենք նորմալ ղեկավարություն, բոլոր խնդիրներով հանդերձ, ունեցել ենք հաղթանակներ։ Դա եղել է երեք նախագահների օրոք։

Թերություններ եղել են, այո՛։ Հանրապետականի ժամանակ էլ են եղել։ Մեղքեր, սխալներ եղել են։ Բայց մենք երկու հայկական պետություն ենք պահել։

Ով ինչ ուզում է՝ թող ասի։ Ես Փաշինյանին էլ եմ ասել՝ մենք քեզ թողել ենք երկու հայկական պետություն՝ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքով։ Դու մտածիր՝ քեզնից հետո ի՞նչ ես թողնելու։

Ինձ համար՝ որպես պատմաբանի, դա է կարևոր։ Պատմության մեջ ամենակարևորն այն է, թե ժողովուրդն ունեցել է հայրենիք, թե ոչ։

 

֊Դուք ասում եք, որ ազգային արժեքներն ու պետականությունը ձեզ համար առաջնային են։ Այդ դեպքում ինչո՞ւ վերջին 30–35 տարիների ընթացքում չկարողացաք այնպես կազմակերպել քաղաքական և պետական կյանքը, որ 700 հազար քաղաքացի ընտրեր ազգային գաղափարախոսություն կրող ուժի, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանին։

 

֊ Այդ 700 հազար քաղաքացին մեր իշխանության օրոք չէր ընտրել Փաշինյանին։

 

֊Բայց ինչո՞ւ այդ մարդիկ ընտրեցին նրան։ Արդյո՞ք դա նաև նախկին իշխանությունների պատասխանատվությունը չէր։

 

֊Նրանք ստամոքսով չեն մտածել։ Այդ 700 հազար քաղաքացին պատերազմից հետո ողնաշարը ջարդված, վախի և շանտաժի մթնոլորտում, ռեպրեսիաների պայմաններում է ընտրել։

 

֊ Իսկ ինչքա՞ն ժամանակ է պետք, որպեսզի հասարակությունը նորից փոխի իր մտածելակերպը։

 

֊ Չեմ կարող ասել։ Դա կախված է աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությունից։ Պետք է փոխվի նաև մտածելակերպը։

Յուրաքանչյուր ազգ ունենում է վերելքների և վայրէջքների ժամանակաշրջաններ։ Դժբախտաբար, այսօր մենք վայրէջքի փուլում ենք։

Նույն ժողովուրդն է։ Տասը տարի առաջ ապրիլյան պատերազմում հաղթել ենք, իսկ մի քանի տարի անց խայտառակ պարտություն ենք կրել։

Վեց տարի առաջ ո՞վ կարող էր պատկերացնել, որ Հայաստանում որևէ մեկը կկանգնի և կասի՝ Արցախը թուրքինն է, անկախության հռչակագիրը պետք է հանվի։ Եվ որ այդ ամենի դեմ հարյուր հազարավոր մարդիկ փողոց դուրս չեն գա։

Յուրաքանչյուր ժողովուրդ կարող է հոգևոր անկում ապրել։ Կարծում եմ՝ այսօր դա կապված է նաև աշխարհաքաղաքական իրավիճակի և վախի մթնոլորտի հետ։ 

 

 Ադրբեջանի մեջքին Թուրքիան է կանգնած, Արևմուտքն էլ որոշակի առումով քաջալերում է այդ գործընթացները։ Տեղեկատվական հոսքեր կան, իսկ Հայաստանը ներքին խնդիրների մեջ է։ Ուկրաինական պատերազմն էլ իր ազդեցությունն ունի։ Հայաստանի ընդդիմության առաջնորդների մի մասը բանտարկված է, մենք արնաքամ ենք։ Բայց դա չի նշանակում, որ պիտի հրաժարվենք մեր իդեալներից։

այրէջքների ժամանակաշրջաններ։ Դժբախտաբար, այսօր մենք վայրէջքի փուլում ենք։

 

֊Ասում են Արևմուտքը շատ է աշխատել Հայաստանի վրա։ Ռուսաստանը ինչո՞ւ չէր աշխատում։ Այսօր Ձեր խոսքի մեջ նշեցիք, որ Հայաստանը մնա ՀԱՊԿ-ում։ Բայց դա արդյո՞ք նշանակում է, որ պետք է գնանք ամբողջությամբ ռուսամետ քաղաքականության ճանապարհով։

 

֊Ես Հայաստանակենտրոն եմ։ Բայց Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է լինեն ոչ թե պարզապես լավ, այլ դաշնակցային։ Մենք Ռուսաստանի հետ պետք է լինենք նույն անվտանգային, տնտեսական և քաղաքական համակարգերում։ Սա շատ կարևոր միտք է։ Ըստ իս՝ Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ լինի նույն անվտանգային, տնտեսական և քաղաքական համակարգերում։

 

֊ Բայց եթե խոսում ենք Արևմուտքի ազդեցության մասին, ապա ինչո՞ւ Ռուսաստանը չկարողացավ կանխել այդ ազդեցության մեծացումը։ Ուկրաինական պատերազմը սկսվել է ընդամենը վերջին չորս տարիներին։ Իսկ դրանից առաջ ի՞նչն էր խանգարում Ռուսաստանին աշխատել Հայաստանի ազգային անվտանգության մարմինների և քաղաքական ուժերի հետ, հասկանալ, որ Հայաստանում արևմտյան ազդեցությունն աճում է։

 

֊Ռուսաստանը, ուզենա թե չուզենա, պետք է ընդունի, որ վերջին տասնամյակներում՝ սկսած 1990-ականներից, մի շարք լուրջ ձախողումներ է ունեցել։

Գունավոր հեղափոխությունների շարք ենք տեսել՝ 2003 թվականին Վրաստանում, 2004 և 2014 թվականներին Ուկրաինայում, Հայաստանում, Ղազախստանում էլ տարբեր գործընթացներ են եղել։

Մենք տեսնում ենք նաև Ադրբեջանի ոչ միանշանակ պահվածքը։ Ալիևը շատ դեպքերում հակառուսական դիրքորոշումներ է արտահայտում։ Նա հանդիպում է ուկրաինացի բլոգերների հետ, բացահայտ հակառուսական հայտարարություններ անում, ասում՝ վերադարձնել Ղրիմը և այլն։

Սա ակնհայտ է։

Ռուսաստանի պարտություններից մեկն էլ 2018 թվականին Սերժ Սարգսյանի իշխանափոխությունն էր։ Եթե դու այդ երկրում ռազմաբազա ունես, եթե այդ երկիրը քո դաշնակիցն է, և քո քթի տակ նման գործընթացներ են տեղի ունենում, ապա դա նաև քո խնդիրն է։

Հայաստանը փոքր երկիր է, իր ռեսուրսներով չի կարող միայնակ դիմակայել այդ գործընթացներին։ Բայց եթե դու քո դաշնակից երկրներում, քո ազդեցության գոտում, թույլ ես տալիս նման զարգացումներ, ապա պետք է հասկանաս, որ պատասխանատվություն ունես։

Ես մի բան էլ գիտեմ։ Ռուսաստանն իմպերիա՞ է։ Իսկ որևէ կայսրություն փոքր պետությունների առաջ իր ձախողումները չի խոստովանում։ Մենք չենք ուզում, որ նրանք անպայման խոստովանեն, բայց ուզում ենք, որ հասկանան։

Ես ուզում եմ, որ Ռուսաստանը գիտակցի՝ Հայաստանը տարածաշրջանում իր բնական դաշնակիցն է։

Ես հոգնել եմ ռուսաստանցի ակադեմիկոսների, պրոֆեսորների, պետական և քաղաքական գործիչների, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ բացատրելուց, որ մենք արևելաքրիստոնեական քաղաքակրթության կրող ենք։

Հայ և ռուս ժողովուրդները նույն արժեքային համակարգի մեջ են։ Ուժեղ ազգային Հայաստանը նաև բխում է Ռուսաստանի շահերից, իսկ ուժեղ Ռուսաստանը՝ Հայաստանի շահերից։

Մեր հարևանները նույնը չեն Ռուսաստանի համար։ Երբ ժամանակը գա, նրանք կարող են Ռուսաստանին դավաճանել, և արդեն դավաճանել են՝ հօգուտ Թուրքիայի։

Ռուսաստանի մրցակիցը տարածաշրջանում Թուրքիան է։ Գրեթե քսան ռուս-թուրքական պատերազմ է եղել։ Ռուսաստանն ու Թուրքիան պատմական մրցակիցներ են։

Մենք այդ մասին միշտ ենք խոսել։  

 

Երկար զրույցի ավարտին ևս մեկ խոստում կորզեցինք Էդվարդ Շարմազանովից, հաջորդ Մոսկվա այցի ժամանակ նույնպես խոսենք խնդիրներից և ապագայի նկատմամբ հավատով լցված տեսլականից։

 

Հայաստանի ապագայի նկատմամբ մեծագույն հույսով լցված, զրուցեց Արմինե Մելքոնյանը