Վաղը տեղի կունենա «Կամավորների կոալիցիայի» կարևոր հանդիպում
Վաղը տեղի կունենա «Կամավորների կոալիցիայի» կարևոր հանդիպում, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի նախագահի Տելեգրամյան ալիքից։
«Մեր գործընկերների հետ միասին մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի մեր կոալիցիան արդյունավետ լինի։ Մենք պատրաստում ենք Ուկրաինայի համար նոր աջակցության փաթեթներ, հիմնականում մեր պաշտպանական և էներգետիկ ենթակառուցվածքները ամրապնդելու համար։ Կանցկացվեն նաև երկկողմ հանդիպումներ, որոնք պետք է լրացուցիչ արդյունքներ տան Ուկրաինայի և մեր դիվանագիտության համար։
Մենք անհամբեր սպասում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Մենք նաև եվրոպացի առաջնորդների հետ կքննարկենք Ռուսաստանի հետ բանակցություններում մեր հաջորդ քայլերը։
Ուկրաինան հստակորեն արտահայտել է խաղաղության իր ցանկությունը և միշտ գործել է կառուցողական։ Ամերիկացի ներկայացուցիչները նշել են, որ Բեռլինում մեր հանդիպումների ժամանակ նրանք կտրամադրեն անհրաժեշտ տեղեկատվություն ԱՄՆ նախագահի ընթացիկ բանակցությունների մասին, այդ թվում՝ Չինաստանում։ Մենք նաև տեղեկատվություն կստանանք Չինաստանից, այլ երկրներից և մեր գործընկեր պետությունների ղեկավարներից։
Մենք մեր եվրոպացի գործընկերների հետ կիսում ենք միասնական և հստակ դիրքորոշում. Ուկրաինայի հարցերը պետք է լուծվեն Ուկրաինայի մասնակցությամբ, իսկ Եվրոպայի հարցերը՝ Եվրոպայի մասնակցությամբ։ Միայն այս մոտեցումն է ճիշտ»,-մասնավորապես նշել է նա։


















































Մենք պատրաստ ենք կիսվել մեր փորձով. Զելինսկի
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Որո՞նք են այն հիմնական նախանշանները, որոնց դեպքում մարդը պետք է դիմի բժշկի
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը