Արմեն Ղազարյանը Միգրացիայի 11-րդ միջազգային համաժողովին ներկայացնում է Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթությունները
Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը Վիեննայում մասնակցել է Միգրացիայի 11-րդ միջազգային համաժողովին, որը համախմբել է տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային կառույցների ներկայացուցիչների և միգրացիայի ոլորտի փորձագետների։ Այս մասին հաղորդում են ՀՀ ՆԳՆ-ից։
Աղբյուրի փոխանցմամբ, համաժողովի բացմանը տեսաուղերձով հանդես է եկել ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները։
Քննարկվել են փոփոխվող աշխարհաքաղաքական իրողությունների, տնտեսական վերադասավորումների, աշխատաշուկայի պահանջների և տարբեր այլ մարտահրավերների ազդեցությունը միգրացիոն գործընթացների վրա։
Համաժողովի շրջանակում կայացած պանելային քննարկման ընթացքում ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ներկայացրել է Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթությունները և Եվրամիության հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության կարևորությունը։
Փոխնախարարն ընդգծել է, որ վիզաների ազատականացման գործընթացը Հայաստանի համար համապարփակ ինստիտուցիոնալ բարեփոխումների կարևոր շրջանակ է, որը նպաստում է միգրացիայի և սահմանների կառավարման համակարգերի արդիականացմանն ու կարողությունների ամրապնդմանը։


















































«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Որո՞նք են այն հիմնական նախանշանները, որոնց դեպքում մարդը պետք է դիմի բժշկի
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը