Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
Նարե Իսախանյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոն Գրիգորի Սոկոլովն այցելել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան «Գրքեր մեղրի մեջ»․ բացառիկ նախագծի շնորհանդեսը Մատենադարանում Արարատ Միրզոյանը կարճատև քննարկում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի հետ Ընդդիմադիր համախմբումը, անշուշտ, ողջունելի. Աշոտյան Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում, տիկին Գալյան Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար Պուտինի հանդիպումը Վիտկոֆի և Քուշների հետ ավարտվեց Զախարովան արձագանքել է հայ պաշտոնյայի՝ ՀԱՊԿ-ում Երևանին քվեարկության իրավունքից զրկելու մասին տողին
Նարե Իսախանյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳրիգորի Սոկոլովն այցելել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան «Գրքեր մեղրի մեջ»․ բացառիկ նախագծի շնորհանդեսը Մատենադարանում Արարատ Միրզոյանը կարճատև քննարկում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի հետԸնդդիմադիր համախմբումը, անշուշտ, ողջունելի. ԱշոտյանԴուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցելԴուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումըՀայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում, տիկին ԳալյանԶելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար Պուտինի հանդիպումը Վիտկոֆի և Քուշների հետ ավարտվեց Զախարովան արձագանքել է հայ պաշտոնյայի՝ ՀԱՊԿ-ում Երևանին քվեարկության իրավունքից զրկելու մասին տողինՎահե Սուքիասյանը դարձավ Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների առաջնության ոսկե մեդալակիրԲրյուսելում ստորագրվել են ԵՄ «Քասթըմս» և «Ֆիսկալիս» ծրագրերին ՀՀ-ի մասնակցության համաձայնագրերԴատարանը հրապարակել է Վեհափառի եղբոր և եղբորորդու դատավճիռներըԱյդ օրերը վաղուց անցել են. Թրամփ Եթե եվրոպական զորքեր տեղակայվեն Ուկրաինայում, պատերшզմը կվերսկսվի. ՊուտինԵՄ-ն նոյեմբերի 16-ին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջnցներ կսահմանիՈրո՞նք են այն հիմնական նախանշանները, որոնց դեպքում մարդը պետք է դիմի բժշկիԽցանումների պատճառը 20,000 շինթույլտվություններն են. Երևանը ռեզինից չէ, որ ամեն քայլի շենք է բուսնում. Գևորգ ՍտեփանյանԹուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. թուրք նախարարՂարաբաղի համար պատասխանատվությունը Երևանը փորձում է բարդել Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի վրա. ՌԴ խորհրդի նախագահԻրանի «եթե»-ն, որը հայկական լրատվամիջոցները վերածեցին պատրաստակամությանՓոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյանի սպանnւթյան գործով մեղադրյալԵրեխաների նկատմամբ uեռական բնույթի գործողություններ կատարողների նկատմամբ օրենքը կխստացվի. նախագիծՀայ գերիների հարցի լուծումը ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման նախապայման է. Ֆրանսիայի արտաքին առևտրի լիազոր-նախարարԻնչպիսի որոշում էլ ՀՀ-ն կայացնի ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ, դա որևէ կերպ չի ազդի միավորման կայունության վրա. ՄատվիենկոՀայաստանը շատ բան կկորցնի ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում. ՄատվիենկոՀամբարձում Մաթևոսյանը պետբյուջեի հաշվին Նյու Յորքի հյուրանոցում 12,5 հազար դոլարով համար է վարձել. Factor.amՎանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար Gazel-ով վրшերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցԱԺ-ն արտահերթ նիստում ընդունեց TRIPP ընկերության հիմնադրման համար օրենքի նախագիծը. ընդդիմությունը չի մասնակցել քվերակությանըՍթիվ Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունները կկարողանան մոտեցնել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանըՊաշտոնից զրկվելուց հետո Արմեն Գրիգորյանի աչքերը բացվե՞ցինՆպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին. Բելառուսի ԱԳ նախարարԲուհական գրաքննություն. «Հրապարակ»ԱԺ-ում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպից 11 օր անց իրավապահները որոշել են քրեական վարույթ սկսել․ «Ժողովուրդ»Լևոն Քոչարյանը ՄԱԿ-ում խոսել է արցախցիների խնդիրների մասին Բելառուսը կոչ է անում սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փաստաթղթերինԱյսօր խորհրդարանը կառավարության առաջարկով արտահերթ նիստ կգումարի. «Հրապարակ» Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը մահացել է քրոնիկ հիվանդությունից. Զախարովա Մահացել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանըՄինչև 20 տարեկանների բլիցի աշխարհի առաջնությունում Ռոբերտ Փիլիպոսյան բրոնզե մեդալակիր է Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների. ԱզիզյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով կգտնվի Իռլանդիայի ՀանրապետությունումՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Արցախի Կարմիր շուկայի մոտ ադրբեջանցին պայթել է հակատանկային ականի վրա ՀԱՊԿ երկրների առաջնորդներն ընդունել են գագաթնաժողովի հռչակագիրըԾնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները ՀՀ նախագահը ստորագրել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը
Հայաստան

Որո՞նք են այն հիմնական նախանշանները, որոնց դեպքում մարդը պետք է դիմի բժշկի

Վերջերս Հայաստանում շատացել են  ստամոքսի քաղցկեղով հիվանդների թիվը։ Ի դեպ այդ թիվը բավականին մեծ են Սյունիքում, Լոռու մարզում, Գեղարքունիքում։

Մտահոգիչ թվերը հիվանդության կանխարգելման մասին խոսելու առիթ են։ Թեմայի մասին զրուցել ենք Աստղիկ բժշկական կենտրոնի վիրաբույժ Հայկ Հարությունյանի հետ։ 

֊Որո՞նք են այն հիմնական նախանշանները, որոնց դեպքում մարդը պետք է դիմի բժշկի։

֊Ստամոքսի հիվանդությունները հաճախ սկսվում են ոչ սպեցիֆիկ գանգատներով, որոնց մարդիկ երբեմն ուշադրություն չեն դարձնում։ Դրանցից են վերորովայնային ցավը կամ այրոցը, ուտելուց հետո ծանրության զգացումը, փքվածությունը, սրտխառնոցը, ախորժակի նվազումը և վաղ հագեցվածությունը։

Եթե այս գանգատները կրկնվում են, պահպանվում են կամ աստիճանաբար ուժեղանում, անհրաժեշտ է դիմել բժշկի։ Կարևոր է հասկանալ, որ ինքնաբուժումը (սոդա, հանքային ջուր, անդադար օմեպրազոլի օգտագործում և այլն) և ցավազրկող դեղերի անկանոն օգտագործումը կարող են քողարկել հիվանդության իրական պատկերը։

֊Որո՞նք են վտանգի ազդանշանները՝ այսպես կոչված կարմիր դրոշները։

֊Կան մի շարք ախտանշաններ, որոնց առկայությունը պահանջում է անհապաղ կամ արագացված բժշկական գնահատում։

Դրանք են՝

-Անբացատրելի և շարունակական քաշի կորուստը,

-Կուլ տալու դժվարությունը կամ ցավոտ կուլ տալը,

-Կրկնվող փսխումները,

-Արյունային փսխումը,

-Սև, ձյութանման կղանքը,

-Երկաթդեֆիցիտային սակավարյունությունը,

-Ախորժակի արտահայտված նվազումը,

-Որովայնում շոշափվող գոյացությունը։

Արյունային փսխման, սուրճի նստվածքով փսխման, մարսողական ուղուց արյունահոսության կամ հանկարծակի ուժեղ որովայնային ցավի դեպքում անհրաժեշտ է շտապ բժշկական օգնություն։

֊ Ի՞նչ է գաստրոսկոպիան և արդյո՞ք այն ցավոտ հետազոտություն է։

֊Գաստրոսկոպիան ժամանակակից էնդոսկոպիկ հետազոտություն է, որի միջոցով բարակ, ճկուն սարքի օգնությամբ բժիշկը զննում է վերին մարսողական ուղիները։

Այն հնարավորություն է տալիս հայտնաբերել բորբոքային փոփոխություններ, էրոզիաներ, խոցեր, պոլիպներ և կասկածելի նորագոյացություններ։ Անհրաժեշտության դեպքում վերցվում է նաև հյուսվածքի նմուշ՝ բիոպսիա։

Հետազոտությունը սովորաբար տևում է մի քանի րոպե։ Կարող է իրականացվել տեղային անզգայացմամբ կամ սեդացիայի պայմաններում։ Շատ հիվանդների համար այն տանելի է և մեծ անհարմարություն չի առաջացնում։

֊ Ովքե՞ր են ստամոքսի հիվանդությունների զարգացման բարձր ռիսկի խմբում։

Բարձր ուշադրություն պետք է դարձնել այն անձանց, ովքեր ունեն՝  Helicobacter pylori-ի հաստատված վարակ, ստամոքսի ատրոֆիկ գաստրիտ, ստամոքսի քաղցկեղի ընտանեկան պատմություն,ծխելու և որոշ սննդային ռիսկի գործոնների առկայություն։

Այս մարդկանց համար բժշկի հետ պետք է քննարկել հետազոտման և հսկողության անհատական ծրագիրը։ 

֊Ի՞նչ խորհուրդ կտաք մարդկանց։

֊Իմ հիմնական խորհուրդն է՝ մի՛ անտեսեք օրգանիզմի ազդանշանները և մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ։

Եթե ունեք երկարատև կամ կրկնվող մարսողական գանգատներ, դիմեք բժշկի։ Միևնույն ժամանակ պետք չէ սպասել ախտանշանների առաջացմանը, եթե ունեք ստամոքսի քաղցկեղի ընտանեկան պատմություն կամ այլ նշանակալի ռիսկի գործոններ։

Վաղ ախտորոշումը կարող է էական նշանակություն ունենալ բուժման արդյունավետության և հիվանդության ելքի համար։ 

Առողջ եղեք... 

Ձեր առողջության մասին,  բժիշկ Հայկ Հարությունյանի հետ, հոգատարությամբ զրուցեց Արմինե Մելքոնյանը