ԱԺ-ն արտահերթ նիստում ընդունեց TRIPP ընկերության հիմնադրման համար օրենքի նախագիծը. ընդդիմությունը չի մասնակցել քվերակությանը
Ազգային ժողովը՝ Կառավարության առաջարկությամբ, այսօր գումարել է արտահերթ նիստ, որի օրակարգում ներառված է մեկ օրենսդրական փաթեթ՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, ասել է Արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը:
«ԱԺ արտահերթ նիստ գումարելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2026 թվականի հոկտեմբերի 26-ին ԱԺ-ն ընդունել է «TRIPP» վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքը, ինչով պայմանավորված մեկնարկելու են նախագծի իրականացման համար նախատեսված «TRIPP» զարգացման ընկերության հիմնադրման աշխատանքները։
Այս աշխատանքները շրջանակային համաձայնագրին համապատասխան իրականացնելու համար անհրաժեշտ է մի շարք օրենքներում համապատասխան փոփոխությունների ընդունում, ինչի մասին նշված է համաձայնագրով: Այս փոփոխություններն իրավական առումով կապահովեն գործընթացի իրականացումը, կազմակերպության հիմնումը՝ սահուն և կարճ ժամկետներում, ինչը նաև թույլ կտա առաջ մղել «TRIPP»-ի ծրագիր»-նշել է նա։
Տեղեկացնենք, որ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցում նիստին. օրենսդրական փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ 64 կողմ ձայնով ընդունվել է:


















































Հայկական կողմը հավաստիացրել է, որ ԱՄՆ զինվnրականները չեն տեղակայվի ԹՐԻՓՓ-ի երկայնքով․ Բաղայի
ԱՄՆ-ն, Հայաստանն ու Ադրբեջանը տեխնիկական խումբ են ստեղծել «Թրամփի ուղին» գործարկելու համար
ՔՊ-ն համաձայնություն տվեց «ԹՐԻՓՓ» նախագծին. ընդդիմությունը դեմ քվեարկեց
Ինչպե՞ս են «Արևելք-Արևմուտք» հինգ երթուղիները կիսում տարածաշրջանը, և ինչո՞ւ է TRIPP նախագիծը թակարդ. Աշոտյան
Քարտեզագրական, իրավական և պայմանագրային երաշխիք. եթե այս ամենը չարվի, ԹՐԻՓՓ-ի վավերացումը ԱԺ-ում կդառնա հերթական ծանր հարվածը մեր ինքնիշխանությանը. Զուրաբյան
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունու...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վթար՝ Լոռու մարզում․ տուժածներից մեկը հղի կին է, մյուսը՝ երեխա
Բարի ու արտակարգ դեպք Երևանում
Մոսկովյան 10 ռեստորան, որոնք քաղաքի հյուրերին գիտեն ինչով զարմացնել....
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...