Մոսկովյան 10 ռեստորան, որոնք քաղաքի հյուրերին գիտեն ինչով զարմացնել....
Մոսկվան աշխարհի կենտրոնն է,կասեր Չարենցը։ Ու բնականաբար աշխարհի կենտրոնը իր հյուրերին պետք է զարմացնի իր մշակույթով, իր մաքրությամբ և վերջապես իր շունչը պարունակող ռեստորաններով, որ քաղաքի հյուրերը դեռ երկար հիշեն Մոսկվան։
Մոսկվայում առանձնացրել ենք 10 սրճարաններ ու ռեստորաններ, որտեղ այցելուն ոչ միայն համտեսում է ռուսական խոհանոցը, այլև կարծես տեղափոխվում է մեկ այլ ժամանակաշրջան։ Հնաոճ կահույք, փայտյա դեկոր, գրապահարաններ, հին սպասք, բյուրեղապակի և խորհրդային կենցաղային իրեր․ այստեղ ինտերիերը նույնքան կարևոր է, որքան ճաշացանկը։
«Кафе Пушкинъ»
Մոսկվայի ամենահայտնի ռեստորաններից մեկը, որը կարծես պահպանել է 18–19-րդ դարերի ռուսական ազնվականական տան ամբողջ շքեղությունը։ Հնաոճ գրապահարանները, փայտյա կահույքը, ծանր վարագույրներն ու դասական ջահերը ստեղծում են այնպիսի մթնոլորտ, կարծես ընթրիքի ես հրավիրված հին մոսկովյան առանձնատուն։ Երկրորդ հարկի սրահի կենտրոնում է նաև փայտե գլոբուսը և տպավորություն ստեղծում, թե աշխարհը պտտվում է Մոսկվայի շուրջ։
«Вареничная №1»
Հենց մուտքի մոտ քեզ թվում է, թե ժամանակի մեքենան այդ դռան տեսքով ծառանուն է քո առաջ, քանզի մեկ քայլ հետո խորհրդային տարիների ամբողջ կենցաղն է աչք շոյում։ Հին խաղարկիչներ, հեռախոս, գրապահարաններ ու մի ամբողջ մանկության պատկեր։
«Mari Vanna»
Mari Vanna-ն հին ռուսական ընտանեկան տան տրամադրություն ունեցող ռեստորան է։ Ծաղկավոր պաստառները, գրքերը, հնաոճ պահարաններն ու ընտանեկան լուսանկարները ստեղծում են այնպիսի զգացողություն, կարծես այցելել ես հյուրընկալ տանտիրուհու տուն ու ուր որ է եռացող ինքնաեռի շուրջ կյանք է առնելու ջերմ զրույց։
«Гранд Кафе Dr. Живаго»
Մոսկվայի սրտում գտնվող այս ռուսական մշակույթը ներկայացնում է ավելի ժամանակակից և շքեղ մեկնաբանությամբ։ Կարմիր ու սպիտակ գույների համադրությունը, արվեստի գործերի մոտիվներն ու դասական դեկորը ստեղծում են խորհրդային գեղագիտության և ժամանակակից մոսկովյան շքեղության հետաքրքիր միաձուլում։
«Столовая №57»
ԳՈՒՄ-ի տարածքում գտնվող այս ճաշարանը խորհրդային հին հանրային սննդի մշակույթի յուրահատուկ վերարտադրությունն է։ Պարզ կահավորանք, ցուցանակներ ու անցյալի կենցաղային դետալներ, ստեղծվում է խորհրդային ժամանակաշրջանի քաղաքային ճաշարանի մթնոլորտ։
«Белуга» (Beluga)
Beluga-ն ռուսական կայսերական շքեղության ժամանակակից մեկնաբանությունն է։ Հարուստ դեկորը, բյուրեղապակյա տարրերը, դասական կահավորանքն ու Կրեմլի տեսարանը ստեղծում են բարձրաշխարհիկ և հանդիսավոր մթնոլորտ։ Ի դեպ ռեստորանը հայտնի է իր բրեբդային օղիով։
«Центральный дом литераторов» (ЦДЛ)
Պատմական առանձնատանը տեղակայված այս ռեստորանը հին ռուսական ազնվականական տան շունչ է հիշեցնում։ Փայտյա դեկորը, բարձր առաստաղները, հսկայական ջահերն ու հանդիսավոր սրահները հիշեցնում են այն Մոսկվան, որտեղ գրականությունն ու մշակութային կյանքը քաղաքի կարևորագույն արժեքներից էին։ Այստեղ ազնվականությունն է տիրում։
«Савой»
1913 թվականից իր պատմությունը շարունակող Savoy-ն հին մոսկովյան հյուրանոցային շքեղության օրինակ է։ Մարմարը, հայելիները, դեկորատիվ առաստաղներն ու դասական կահավորանքը փոխանցում են 20-րդ դարասկզբի էլեգանտության և հանդիսավորության զգացողությունը։
«Есенин»
Ցարիցինոյի հենց սկզբնամասում գտնվող այս ռեստորանի ինտերիերը համադրում է ռուսական գրականության խորհրդանիշներն ու ժամանակակից հարմարավետությունը։ Գրադարանային հատվածը, փափուկ կահույքն ու տաք գունային երանգները ստեղծում են հանգիստ, գրական և փոքր-ինչ ռոմանտիկ միջավայր։
«Горыныч»
Ռեստորանը ռուսական հեքիաթների ու ազգային ավանդույթների ժամանակակից մեկնաբանությունն է։ Փայտյա դետալները, վառարանի թեման և բնական նյութերը ստեղծում են յուրահատուկ, փոքր-ինչ հեքիաթային միջավայր, առանց հին ոճի պարզ կրկնօրինակման։ Այստեղ քեզ թվում է Իվանուշկան ուր որ է սլանալու է վառարանով։
Մոսկվան սիրում է զարմացնել իր հյուրերին հատկապես իր պատմություն վերարտադրելով։


















































Ողբերգական ավտովթարի զոհերից 3-ը Հնաբերդից էին. 18-ամյա տղան ձմռանը բանակ էր զորակոչվելու
Ո՞վ էր այսօր ինքնասպանություն գործած զինվորը. հայտնի է պատճառը
Ալեն Սիմոնյանի դեմ նոր կոալիցիոն օղակ է սեղմվում. ինչո՞ւ է լռում Փաշինյանը
Զինվորին հասցրել են ինքնшսպանпւթյшն․ կա 2 ձերբակալված
Երեւանի կենտրոն ավտոմեքենաների համար պետք է սահմանվի վարձավճար` տարեկան 15 միլիոն, ամսական 1.5 միլիո...
Մոսկվայի քաղաքային դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել գործարար Խորեն Ղազարյանի կնոջն ու 9-ամյա դ...
Ուշիի ոլորաններում վթարից
կա 8 զոհ, 3 վիրավոր.
Թարմացված
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
Ուշիի վթարի հետևանքով մահացել են նշանված երիտասարդ զույգ և 22-ամյա մի ուսանող. նրանք եղել են Ստեփանա...
ՌԴ Արխանգելսկ քաղաքում դիահերձարան տեղափոխելու ճանապարհին տղամարդը, որին մահացած էին ճանաչել, կենդան...