Մենք մեր բանակից փախնում ենք այն նույն ինտենսիվությամբ, ինչ ինտենսիվությամբ ժամանակին փախել ենք պարսկական բանակից. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը սիրում է ժամանակ առ ժամանակ հավաքել իր համախոհներին և մանիպուլյացիոն նոր սխեմաներով «լվանալ նրանց ուղեղը», որպեսզի վերջիններս էլ նույն թեզերը տարածեն իրենց շրջապատում։ Արդյունքում ձևավորվում է ձնագնդու էֆեկտ․ հասարակության մի հատված սկսում է կրկնել այն, ինչ ցանկանում է Փաշինյանը, առանց սեփական դատողությունների և փաստերի մեջ խորանալու։ Չէ՞ որ սեփական կարծիք ձևավորելը դժվար է, իսկ արդեն հնչած խոսքը կրկնելը շատ ավելի հեշտ։
Հենց այդ նպատակին էր ծառայում նաև նոյեմբերի 6-ին Երևանում անցկացվող Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթը։ Իր «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը ներկայացնելիս նա հայտարարեց. «Մենք մեր բանակից փախնում ենք այն նույն ինտենսիվությամբ, ինչ ինտենսիվությամբ ժամանակին փախել ենք պարսկական բանակից»։
Այսինքն Փաշինյանը փորձում էր իր լսարանին համոզել, թե հայերը պատմականորեն փախչել են բանակից, ընդ որում անգամ պարսկական բանակից։ Փաստեր, համապարփակ պատմական վերլուծություն պետք չեն(իր լսարանը դա չի սիրում)․ մեկ-երկու առանձին դեպք, որոնք շատերը կարող են հիշել, և ահա պատրաստ է ընդհանրացումը։ Այս մեթոդով կարելի է ոչ միայն խեղաթյուրել պատմությունը, այլև աստիճանաբար վարկաբեկել բանակի հեղինակությունը։
Հետաքրքիր է, արդյո՞ք այդ լսարանում որևէ մեկը կհանդգնի հարցնել, եթե հայ զինվորն այդքան փախչող էր, ապա ինչպե՞ս հաղթեցինք Արցախյան առաջին պատերազմում։ Իսկ գուցե խնդիրը բոլորովին այլ տեղ է։ Գուցե Փաշինյանն իր սեփական փորձով ու չափանիշներով է գնահատում ուրիշներին։ Մարդ, որն ինքը չի ծառայել բանակում, այսօր փորձում է մի ամբողջ ժողովրդի ու նրա զինվորական պատմության մասին գնահատական հնչեցնել։ Իսկ որպես երկրի ղեկավար նա ձախողեց 44-օրյա պատերազմի քաղաքական պատասխանատվությունը և իր կառավարման օրոք տեղի ունեցավ Արցախի հայաթափումն ու հայկական պետականության կորստյան ողբերգությունը։
Իսկ բանակի կենացը խմելու կոչերը կեղծ համարելու մասին խոսելիս գուցե Փաշինյանը կրկին սեփական արշինով է չափում մարդկանց։ Որովհետև բանակի հանդեպ հարգանքը կենացներով չի չափվում։ Այն չափվում է զինվորի կողքին կանգնելով, բանակի հեղինակությունը պաշտպանելով և սեփական որոշումների համար պատասխանատվություն կրելով։
Արմինե Մելքոնյան


















































Ողբերգական ավտովթարի զոհերից 3-ը Հնաբերդից էին. 18-ամյա տղան ձմռանը բանակ էր զորակոչվելու
Ո՞վ էր այսօր ինքնասպանություն գործած զինվորը. հայտնի է պատճառը
Ալեն Սիմոնյանի դեմ նոր կոալիցիոն օղակ է սեղմվում. ինչո՞ւ է լռում Փաշինյանը
Զինվորին հասցրել են ինքնшսպանпւթյшն․ կա 2 ձերբակալված
Երեւանի կենտրոն ավտոմեքենաների համար պետք է սահմանվի վարձավճար` տարեկան 15 միլիոն, ամսական 1.5 միլիո...
Մոսկվայի քաղաքային դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել գործարար Խորեն Ղազարյանի կնոջն ու 9-ամյա դ...
Ուշիի ոլորաններում վթարից
կա 8 զոհ, 3 վիրավոր.
Թարմացված
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
Ուշիի վթարի հետևանքով մահացել են նշանված երիտասարդ զույգ և 22-ամյա մի ուսանող. նրանք եղել են Ստեփանա...
ՌԴ Արխանգելսկ քաղաքում դիահերձարան տեղափոխելու ճանապարհին տղամարդը, որին մահացած էին ճանաչել, կենդան...