Դիահերձարան տեղափոխելու ճանապարհին տղամարդը ,որին մահացած էին ճանաչել կենդանացել է
Այսօր արտասովոր դեպք է տեղի ունեցել Ռուսաստանի Արխանգելսկ քաղաքում։ Արխանգելսկի դիահերձարան տեղափոխելիս «կենդանացել է» տղամարդը, որին սխալմամբ մահացած էին ճանաչել։ Ռուսաստանի Արխանգելսկի մարզի առողջապահության նախարարությունից «Ռոսիյսկայա գազետա»-ին հայտնել են, որ ավելի վաղ սրտամկանի ինֆարկտ ստացած տղամարդու մոտ շտապօգնության վերակենդանացման բրիգադ էր ուղարկվել։
Բժիշկները տղամարդուն տանը ավելի քան մեկ ժամ շարունակ վերակենդանացման միջոցառումներ են իրականացրել՝ փորձելով փրկել նրա կյանքը։
Սակայն վերակենդանացման միջոցառումների ավարտից հետո շտապօգնության բժիշկները նրա մահն են արձանագրել։
«Դիահերձարան ընդունվելու փուլում արձանագրվել է ինքնաբուխ շնչառության ի հայտ գալը։ Այդ պատճառով հիվանդին շտապ տեղափոխել են Առաջին քաղաքային կլինիկական հիվանդանոց, որտեղ ներկայումս նա ստանում է ինտենսիվ բուժում։ Տղամարդու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»,- հայտնել են մարզի առողջապահության նախարարությունից։
Դեպքի առնչությամբ ներկայումս իրականացվում է ծառայողական քննություն։


















































Ո՞վ էր այսօր ինքնասպանություն գործած զինվորը. հայտնի է պատճառը
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Զինվորին հասցրել են ինքնшսպանпւթյшն․ կա 2 ձերբակալված
Գոռավանցի «օրենքով գող»` հանգուցյալ Մարզպետունի Պետրոսյանի որդուն` Գոռ Պետրոսյանին իրավապահները ձերբ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
Լիլիթ Ստեփանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
«Շերեմետևո» օդանավակայանում գրող Ռուբեն Փաշինյանին 7 ժամ սպասեցրել են ու հետ ուղարկել Հայաստան
Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու բեռնատար. բուժառուն մահացել է
Դիահերձարան տեղափոխելու ճանապարհին տղամարդը ,որին մահացած էին ճանաչել կենդանացել է