«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը և Չեխիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործակցությունը և տարածաշրջանային զարգացումները
Նոյեմբերի 2-ին «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, խմբակցության պատգամավորներ Հարություն Հարությունյանը և Հասմիկ Ենգոյանը հանդիպել են ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի հետ։
Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Նարեկ Կարապետյանը խոսել է Հայաստան-Չեխիա հարաբերություններից, մի շարք ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունից։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԺ-ն։
Ըստ հաղորդագրության, ընդդիմադիր խմբակցության ղեկավարն անդրադարձել է մի շարք բնագավառներում առկա որոշ բացթողումներին ու խնդիրներին, ներկայացրել դրանց վերաբերյալ իր դիտարկումներն ու կարգավորման ուղղությամբ պատկերացումները։
Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել ՀՀ-Եվրամիություն գործակցության վերաբերյալ։
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։
Հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծին։
Նարեկ Կարապետյանը բարձրաձայնել է վերոնշյալ գործընթացների վերաբերյալ խմբակցության տեսակետը։


















































Արամ Ա Վեհափառն ընդունել է ՌԴ նախկին վարչապետին և Լիբանանում ՌԴ դեսպանին
Մենք բաց և հստակ արտահայտել ենք մեր մտահոգությունները TRIPP նախագծի հնարավոր սցենարների առնչությամբ. Շիրղոլամի
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Կանադայի դեսպանի հետ քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը
Ալիևը չի կարող որոշել մեր Սահմանադրությունը, մենք խաղալիք չենք. Նարեկ Կարապետյան
Ո՞վ էր այսօր ինքնասպանություն գործած զինվորը. հայտնի է պատճառը
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Գոռավանցի «օրենքով գող»` հանգուցյալ Մարզպետունի Պետրոսյանի որդուն` Գոռ Պետրոսյանին իրավապահները ձերբ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
Զինվորին հասցրել են ինքնшսպանпւթյшն․ կա 2 ձերբակալված
Լիլիթ Ստեփանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
«Շերեմետևո» օդանավակայանում գրող Ռուբեն Փաշինյանին 7 ժամ սպասեցրել են ու հետ ուղարկել Հայաստան
Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու բեռնատար. բուժառուն մահացել է
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը. «Ժողովու...