Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ՔՊ-ն օրակարգ ունի, անկախ նրանից, թե դա իրենց օրակարգն է, թե` Ադրբեջանի. Դանիելյան Խամենեին լիազորել է Իրանի կառավարությանը երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին հրադադարի կոչ են արել Արտենի գյուղի դպրոցի պատից հեռացված զորավար Անդրանիկի նկարն արդեն փակցվել է մշակույթի տան պատին Գյուղացին, չլուծված խնդիրները բեռ արած, կմտնի հարկային դաշտ Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ․ ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են Բաքվում. Զատուլին 15-ամյա երեք դանակահարված պատանիների վիճակը կայունացել է. նրանցից մեկի մոտ վնասվել է մեծ անոթ Ղազախստանում ձերբակալվել է էքuտրեմիստական խումբ ստեղծելու մեջ կասկածվող 10 անձ ՌԴ-ն պաշտոնապես դուրս է գալիս Եվրոպայի խորհրդի Խnշտանգումների դեմ կոնվենցիայից Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի` Գյումրու ցանցի պետ Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել Կոտայքի մարզում տատիկն ու թոռնիկը բանջար հավաքելիս հոսանքահարվել են և տեղափոխվել հիվանդանոց
ՔՊ-ն օրակարգ ունի, անկախ նրանից, թե դա իրենց օրակարգն է, թե` Ադրբեջանի. ԴանիելյանԽամենեին լիազորել է Իրանի կառավարությանը երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետՉինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին հրադադարի կոչ են արելԱրտենի գյուղի դպրոցի պատից հեռացված զորավար Անդրանիկի նկարն արդեն փակցվել է մշակույթի տան պատինԳյուղացին, չլուծված խնդիրները բեռ արած, կմտնի հարկային դաշտՓաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ․ ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են Բաքվում. Զատուլին15-ամյա երեք դանակահարված պատանիների վիճակը կայունացել է. նրանցից մեկի մոտ վնասվել է մեծ անոթՂազախստանում ձերբակալվել է էքuտրեմիստական խումբ ստեղծելու մեջ կասկածվող 10 անձՌԴ-ն պաշտոնապես դուրս է գալիս Եվրոպայի խորհրդի Խnշտանգումների դեմ կոնվենցիայիցԿարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի` Գյումրու ցանցի պետԲելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրելԿոտայքի մարզում տատիկն ու թոռնիկը բանջար հավաքելիս հոսանքահարվել են և տեղափոխվել հիվանդանոցԿոնգոյում էբոլայից մահվան դեպքերի թիվը գերազանցել է 5370-ըԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. ԶախարովաՌԴ-ից ՀՀ գազի մատակարարումները շարունակվում են բնականոն ռեժիմով. «Գազպրոմ Արմենիա»Էլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ, որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի. Աննա ԳրիգորյանԵրբ Աննա Հակոբյանի քայլերը հերքում են սեփական մտքերի իսկությունըԲոլորս մի նավի մեջ ենք, գազը թանկացավ, վատ է, բոլորի վրա անխտիր ազդելու է. Մեսրոպ Մանուկյան«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները բացահայտել են 8000 դոլարի և 50 հազար ռուբլու գողության դեպքըԱդրբեջանը իրանական անօդաչու թռչող սարքեր է չեզոքացրելՆոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. ՍուրենյանԵրևանի մանկապարտեզներում երեխայի հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են նոր հարթակ Երևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլարԵԱՏՄ զեկույցը Հայաստանում է գրվել. ՊապոյանTRIPP-ի հատվածում սահմանազատումը կարող է արտահերթ իրականացվել. Մհեր ԳրիգորյանԵթե 300 % էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. նախարար2027-ին ուժային ոլորտը կստանա 835 մլրդ դրամ, տնտեսականը՝ 496 մլրդ, սոցիալականը՝ 1 տրլն 868 մլրդ դրամ. նախարարՀանրային ճնշում կգեներացվի, եթե ընդդիմությունը դեմ արտահայտվի նոր Սահմանադրությանը. ՓաշինյանԲացահայտվել է սպանnւթյան նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության վերաբերյալ հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է (տեսանյութ)Զինվորին հասցրել են ինքնшսպանпւթյшն․ կա 2 ձերբակալված«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվիՆոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերին. Նիկոլ ՓաշինյանԻրան-Ադրբեջան սահմանին կրակոցներ են հնչելՄհեր Գրիգորյանի լռությունը քաղաքական մեկուսացում, թե՞ անզորության դրսևորումՏեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստըՓորձում են թեման «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը. ԱբրահամյանԽարկովի մարզում Ռուսաստանի զինվшծ ուժերը nչնչացրել են Ուկրաինայի ԶՈւ անօդաչու թռչող սարքերի բազաները Իլիանա Յոտովան հաղթում է Բուլղարիայի նախագահական ընտրություններում Կարծում եմ՝ ես կդառնամ պարոն Վետո. ԹրամփԵս մեծ հաճույքով կառաջադրվեի, եթե նման հնարավորություն ունենայի. ԹրամփՀուսահատությունը մեղք է. Շարմազանով Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՊՆ-ում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների հետԼրանում է Արցախի խորհրդանիշներից մեկի՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի բացման 59-ամյակըԱրամ Ա Վեհափառն ընդունել է ՌԴ նախկին վարչապետին և Լիբանանում ՌԴ դեսպանին ՀՀ ֆինանսական կառավարման համակարգն այսուհետ կվստահվի «Freebalance» ընկերությանը. Հովհաննիսյան Սարգիս Ստեփանյանը` հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոնԱյս մեդալի հետևում տարիների աշխատանք, քրտինք ու մեծ նվիրում կա. ԹևանյանԱյսօր հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակն էԻրավապահները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք. ՆԳՆՄոսկվայում ձերբակալվել է դեռահաս, ում կասկածում են tik tok֊ում ահաբեկչության մասին նյութ տարածելու մեջ
Հայաստան

Գյուղացին, չլուծված խնդիրները բեռ արած, կմտնի հարկային դաշտ

Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի խնդիրները տարիներ շարունակ մնում են նույն կետում, իսկ էական առաջընթացի մասին խոսելը դժվար է։ Պաշտոնական հաշվետվություններում արձանագրված թվերը հաճախ չեն արտացոլում իրական պատկերը։ Դրանցից անդին գյուղացին շարունակում է բախվել իր արտադրանքի իրացման, որակյալ սերմերի ձեռքբերման, դժվար իրացվող ապրանքների ոչ արդյունավետ սուբսիդավորման և բազմաթիվ այլ խնդիրների։ Մինչ ոլորտի հիմնախնդիրները շարունակում են մնալ չլուծված իշխանությունները, կարծես, որոշել են, որ արտաքին պարտքի բեռը թեթևացնելու գործում անմասն չպետք է մնա նաև գյուղացին։ Կարկուտը, ինչպես հայտնի է, սիրում է ծեծած տեղը ծեծել։

Գյուղացու կյանքի որակի, գյուղմթերքի չկարգավորվող գնագոյացման, պետական սուբսիդավորման քաղաքականության և գյուղացուն հարկային դաշտ բերելու հնարավոր հետևանքների մասին զրուցել ենք «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր, գյուղատնտես Հարություն Մնացականյանի հետ։

— Գյուղացին այսօր արտադրո՞ւմ է, թե՞ պարզապես պայքարում է գոյատևելու համար։ Ինչո՞ւ է Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի ինքնարժեքը հաճախ բարձր, իսկ գյուղացու եկամուտը՝ ցածր։ Ո՞վ է իրականում շահում արտադրողից մինչև սպառող ձգվող շղթայում։ Ո՞վ պետք է վերահսկի այդ գործընթացը, և ո՞վ է խարխլում դրա բնականոն ընթացքը։

— Իրականում գյուղացին հիմնականում պայքարում է գոյատևելու համար, որովհետև նրա եկամուտը իսկապես ցածր է։ Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ գյուղացու արտադրանքի ինքնարժեքը բարձր է։ Պատճառներից մեկն այն է, որ մեր հողերը խիստ կտրտված են, և դրանց մշակման համար մեծ ծավալի աշխատանք է իրականացվում, ինչն էլ հանգեցնում է ինքնարժեքի բարձրացմանը։

Դրան գումարվում է նաև սերմնաբուծարանների և սելեկցիոն կայանների պակասը, որտեղ պետք է ստացվեն մեր կլիմայական պայմաններին հարմարեցված սերմեր ու սորտեր, որոնք ավելի բարձր արտադրողականություն կապահովեն։

Արժեշղթայում ամենամեծ շահույթը, ի վերջո, ստանում են սուպերմարկետները կամ վերջնական վաճառողները, որոնց եկամուտները շատ ավելի բարձր են, քան գյուղացու ստացած եկամուտը։ Հայաստանում այս տարանջատված և չվերահսկվող իրավիճակն ավելի է խորանում։

 

— Ո՞րն է պետության պատասխանատվությունը պարենային անվտանգության հարցում, և արդյո՞ք մենք ունենք երկարաժամկետ ռազմավարություն, թե՞ գործում ենք միայն ճգնաժամերին արձագանքելու սկզբունքով։

 

— Գյուղատնտեսության ոլորտը պահանջում է ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ պլանավորում։ Անհրաժեշտ է հստակ ժամանակացույցով և ռազմավարությամբ շարժվել դեպի նախանշված նպատակները։ Ցավոք, մեզ մոտ երկարաժամկետ պլանավորում գրեթե չկա։ Ինչ վերաբերում է պարենային անվտանգության հարցում պետության պատասխանատվությանը, ապա գյուղատնտեսության մեջ կան բազմաթիվ ուղղություններ, որոնք գուցե եկամտաբեր չեն, բայց հենց պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից պետք է զարգացվեն։ Դրանցից են հացահատիկային մշակաբույսերը, որոնք պահանջում են սուբսիդավորման ճիշտ քաղաքականություն, հողերի բաշխման արդյունավետ մեխանիզմներ, համապատասխան սերմերի ներկրում և բազմաթիվ այլ գործոնների հաշվառում։

 

— Գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության ծրագրերը որքանո՞վ են հասնում իրական գյուղացուն։ Սուբսիդիաները, վարկերի տոկոսադրույքների փոխհատուցումը և աջակցության մյուս մեխանիզմները լուծո՞ւմ են ոլորտի խնդիրները, թե՞ ստեղծում են թվային հաջողության պատրանք՝ առանց գյուղացու կյանքի որակի և արտադրողականության էական փոփոխության։

 

— Տարեկան գրեթե 40 միլիարդ դրամ ուղղվում է գյուղատնտեսության ոլորտին, բայց քանի որ արժեշղթան ամբողջությամբ փակված չէ, այդ գումարը, բնականաբար, իր վերջնական նպատակին չի ծառայում։ Սա, ի դեպ, մեր գլխավոր խնդիրներից մեկն է։

 

— Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արդեն ժամանակն է գյուղացուն բերել հարկային դաշտ։ Ինչպե՞ս դա կազդի գյուղացու վրա։

— Առանց այն էլ թանկ ապրանքի գինն ավելի կբարձրանա, քանի որ այսուհետ պետք է նաև հարկեր վճարվեն։ Արդյունքում կտուժեն և՛ գյուղացին, և՛ վերջնական սպառողը։ 

Արմինե Մելքոնյան