Այս մեդալի հետևում տարիների աշխատանք, քրտինք ու մեծ նվիրում կա. Թևանյան
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը սոցիալական ցանցերի իր էջերում գրառում է արել` անդրադառնալով Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ավարտված աշխարհի առաջնությունը, որտեղ հայ ըմբիշը նվաճել է արծաթե մեդալ։
Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Այս մեդալի հետևում տարիների աշխատանք, քրտինք ու մեծ նվիրում կա։ Հեշտ ճանապարհ չէր․ ուժեղ մրցակիցների դեմ պայքարում ամեն հաղթանակի համար տվել եմ առավելագույնս։ Որախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով։
Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ ուժ տվեց ու այս հաղթանակը պարգևեց։ Ամենադժվար պահերին հավատս ինձ օգնել է չհանձնվել ու շարունակել պայքարը։
Շնորհակալ եմ նաև իմ անձնական մարզչին՝ Ռաֆիկ Գոլեցյանին միասին կատարած մեծ աշխատանքի և աջակցության համար։
Շնորհակալ եմ Քեզ, Տե՛ր։ Քո օգնությամբ հասա այս հաղթանակին։ Ամբողջ փառքը Քեզ»,- մասնավորապես գրել է հայ մարզիկը։
Հիշեցնենք, որ Աստանայում կայացած աշխարհի առաջնության չեմպիոնական տիտղոսի համար վճռորոշ գոտեմարտում Վազգեն Թևանյանն ուժերը չափել էր ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բոուեն Բասեթի հետ և 1։9 հաշվով ցավալի պարտություն կրելով՝ հռչակվել աշխարհի փոխչեմպիոն։


















































Բահրեյնում կմասնակցեմ «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին. Միրզոյան
Մեկնարկել է «Գթության խոհանոց» ծրագրի 33-րդ շրջանը. Ավինյան
Ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոն
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Ո՞վ էր այսօր ինքնասպանություն գործած զինվորը. հայտնի է պատճառը
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Գոռավանցի «օրենքով գող»` հանգուցյալ Մարզպետունի Պետրոսյանի որդուն` Գոռ Պետրոսյանին իրավապահները ձերբ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
Լիլիթ Ստեփանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
«Շերեմետևո» օդանավակայանում գրող Ռուբեն Փաշինյանին 7 ժամ սպասեցրել են ու հետ ուղարկել Հայաստան
Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու բեռնատար. բուժառուն մահացել է
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը. «Ժողովու...