Այսօր ծանր փորձությունների առջև, առավել, քան երբևէ, կարիք ունենք հոգևոր արթնության և զգոնության. Մուշեղ եպիսկոպոս Բաբայան
Այսօր` Սուրբ և Անմահ Պատարագի ժամանակ, պատարագիչ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն իր խոսքում նշեց այսօր էլ, երբ աշխարհը ցնցվում է ճգնաժամերով և մարտահրավերներով, Մայր Աթոռն՝ ի դեմս մեր 132-րդ Հայրապետի, շարունակում է մնալ Հայցց աշխարհի հոգևոր զարկերակը՝ խղճի և բարոյականության մեջ։
Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի խոսքը ստորև.
«Մեծագործ հայրապետերից մեկը, ով լսեց Տիրոջ պատվիրանները և կատարեց նրանք՝ ըստ Տիրոջ խոսքի, արժանացավ ավելին ունենալուն, կանչվելով առաքելահաստատ աթոռին բարձրագույն ծառայության»
Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ներկաների և բոլորի անունից շնորհավորեց Գարեգին Երկրորդին և նշեց. «27 տարիներն ժամանակի մի մեծ հանգրվան է, որն իր մեջ ոչ միայն ամփոփում է մեկ հայրապետի կյանքն ու գործունեությունը, այլե մեր ժողովրդի մեկ սերնդի նորագույն պատմության ամենահուզումնալից, բայց և վերելքներով և հաղթանակներով լի շրջանը»։
Նա նշեց, որ կաթողիկոսը լուսավորչի գահը ստանձնեց մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանն ու հայությունը նոր էին ոտք դրել անկախության ճանապարհին։
«Այդ 27 տարիները եղան ամբողջական նվիրումի, ամենօրյա աղոթքի, անխոնջ աշխատանքի և հայրենասիրության մի մեծ մատյան, որի ամեն մի էջը վկայություն էնվիրումի»,-ասաց եպիսկոպոս Բաբայանը և նշեց, որ Կաթողիկոսը աղքատին բերել է հոգևեր հաց և մխիթարություն՝ Աստծո խոսքի ավետարանմամբ։
Ժողովրդի ամենածանր, ցավոտ և ճգնաժամային պահերին Հայրապետը մշտապես եղա սգավորների և սրտով բեկյալների կողքին, բռնության դեմ կանգնելով շարունակեց մնալ հայի հոգևեր ազատության և արժանապատռվության պահապանը»,-ասաց նա;
Պատարագիչը նշեց, որ Գարեգին Երկրորդը բազմաթիվ բարեգործական ծրագրե է արել կարիքավորների, պատերազմից տուժած հայրենակիցների և որբերի համար, զարգացրել է կրթական հաստատությունները և հոգևոր մշակութային տները։
«Հայ եկեղեցու ձայնը լսելի է դարձրել միջեկեղեցական և միջպետական բարձր ամբիոններից, վերանորոգել ու կառուցել է հարյուրավոր վանքեր և եկեղեցիներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում...
Չնայած պատերազմներին, տնտեսական դժվարություններին, հոգևոր և քաղաքական ցնցումներին, հայրապետն անխոնջ կերպով շարունակում է իր ուսերին կրել պատասխանատվության խաչը՝ աղոթելով ժողովրդի բարեկեցության, հայրենիքի խաղաղության և մեր եկեղեցու անսասանության համար։ 27 տարվա Հայրապետական խաչ՝ ի սպաս ժողովրդի և աստվածային հանձնառության իրագործում՝ գործով և կյանքով»,-մասնավորապես ասլե է Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։


















































Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Ո՞վ էր այսօր ինքնասպանություն գործած զինվորը. հայտնի է պատճառը
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Գոռավանցի «օրենքով գող»` հանգուցյալ Մարզպետունի Պետրոսյանի որդուն` Գոռ Պետրոսյանին իրավապահները ձերբ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
Լիլիթ Ստեփանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
«Շերեմետևո» օդանավակայանում գրող Ռուբեն Փաշինյանին 7 ժամ սպասեցրել են ու հետ ուղարկել Հայաստան
Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու բեռնատար. բուժառուն մահացել է
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը. «Ժողովու...