Երևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար
Հոկտեմբերի 21-ին գողության դեպք է եղել Երևանում։ Ոստիկանություն է դիմել Երևանի բնակիչ 37-ամյա Էդիտա Բ․-ն և հայտնել, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 10։35-ի սահմաններում, Արտաշիսյան փողոցի 39 հասցեից «Yandex» տաքսի ծառայության «BYD» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Դավիթ Հ․-ի հետ մեկնել են դեպի Կոտայքի մարզի Քասախ գյուղ։
Ճանապարհին՝ Բագրատունյաց 3/5 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ ավտոմեքենան կայանել են, որտեղ պայուսակում առկա 5 հազար ԱՄՆ դոլարից 400 դոլարը վերցնելով՝ արտարժույթի փոխանակում կատարելու նպատակով իջել է մեքենայից՝ մնացած գումարը թողնելով պայուսակի մեջ՝ ավտոմեքենայի սրահում։ Այնուհետև նրանք ուղևորվել են Քասախ գյուղ, սակայն անհրաժեշտ հասցեն չգտնելուց հետո վերադարձել են Երևան՝ Շիրազի փողոց, որտեղ վարորդի կողմից կրկին հետ վերադառնալը մերժելուց հետո կինը իջել է ավտոմեքենայից։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կինը ոստիկաններին հայտնել է, որ տուն հասնելուց հետո նկատել է, որ տաքսու վարորդը, օգտվելով Բագրատունյաց 3/5 հասցեում իր՝ ավտոմեքենայից բացակայելու հանգամանքից, պայուսակից գողացել է 4 հազար 600 ԱՄՆ դոլարը՝ իրեն պատճառելով գույքային վնաս։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Դավիթ Հ․-ն Երևանի բնակիչ 45-ամյա Դավիթ Հ․-ն է։ Ոստիկանների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում վերջինս ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Դավիթ Հ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական բաժին։


















































Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո «Յանդեքս»-ն իր երեք գերհամակարգիչները տեղափոխել է նոր վայր
Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի
Բացահայտվել է Առափի գյուղում կատարված բնակարանային գողnւթյունը․ գnղոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակшլված է (տեսանյութ)
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Ո՞վ էր այսօր ինքնասպանություն գործած զինվորը. հայտնի է պատճառը
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Գոռավանցի «օրենքով գող»` հանգուցյալ Մարզպետունի Պետրոսյանի որդուն` Գոռ Պետրոսյանին իրավապահները ձերբ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
Լիլիթ Ստեփանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
«Շերեմետևո» օդանավակայանում գրող Ռուբեն Փաշինյանին 7 ժամ սպասեցրել են ու հետ ուղարկել Հայաստան
Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու բեռնատար. բուժառուն մահացել է
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը. «Ժողովու...