Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո «Յանդեքս»-ն իր երեք գերհամակարգիչները տեղափոխել է նոր վայր
«Յանդեքս»-ի երեք գերհամակարգիչները՝ «Լյապունովը», «Գալուշկինը» և «Չերվոնենկիսը», տեղափոխվել են նոր վայրեր։ Այս մասին Meduza-ի փոխանցմամբ հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։
«Դրանք դուրս են բերվել նախկին տեղակայման վայրերից և ներկայում տեղակայվում են նոր հաշվողական հարթակներում։ Գերհամակարգիչները շարունակելու են օգտագործվել «Յանդեքս»-ի ծառայությունների ենթակառուցվածքի ապահովման և հիմնարար լեզվային մոդելների ուսուցման համար»,- հայտնել են ընկերությունից։
Աղբյուրի հաղորդմամբ, Forbes-ի՝ ընկերությանը մոտ կանգնած աղբյուրի տվյալներով՝ այս գերհամակարգիչները միմյանցից անկախ են և կարող են գտնվել տարբեր վայրերում, քանի որ խոսքը ոչ թե մեկ սուպերկլաստերի, այլ երեք անկախ հանգույցների մասին է։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբից Ուկրաինան սկսել է հարվածներ հասցնել «Յանդեքս»-ի տվյալների կենտրոններին, որի արդյունքում մեկ շաբաթվա ընթացքում ուկրաինական անօդաչուները հարձակվել են վեց տվյալների կենտրոններից երեքի վրա՝ Ռյազանի մարզի Սասովոյում, Կալուգայում և Վլադիմիրում։


















































ՌԴ-ն հրապարակայնորեն չի քննարկի ուկրաինական խնդրի կարգավորման վերաբերյալ բանակցությունների մանրամասները. Պեսկով
ՌԴ ԶՈւ-ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը չի բացառել Ուկրաինա այցը
Starlink-ը և Starshield-ը կրկին աշխատում են այն արագությամբ, որն անհրաժեշտ է Ուկրաինային․ Զելենսկի
Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հոկտեմբերի 29-ից տեղային հրադադար է հաստատվել
Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը