Երևանում ազգականների վեճը վերածվել է ծեծկռտուքի. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է, կան ձերբակալվածներ
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 00։13-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի հասցեներից մեկում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում են ոստիկանությունից։
«ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել նաև բժշկական կենտրոնից, որ Շիրակի փողոցից մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։
ՆԳՆ Քրեական և Համայնքային ոստիկանությունների ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, նշված փողոցի հասցեներից մեկում ազգականների միջև վիճաբանություն է եղել, ինչը վերածվել է ծեծկռտուքի։
Ոստիկանության ծառայողները ձերբակալել են չորս անձի։ Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Ժամը 2։18-ին բժշկական կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են»,-ասված է հաղորդագրության մեջ։


















































Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ ձերբակալվածների թիվն անցել է հազարը
Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը