Նախկին «Օպերա ակումբի» տարածքում այսուհետ կգործի Թատրոնի փոքր համերգասրահ. ՀՀ ԿԳՄՍՆ
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ստեղծվում է մշակութային նոր հարթակ։ Այս մասին հաղորդում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Աղբյուրի տեղեկացմամբ, նախկին «Օպերա ակումբի» տարածքում այսուհետ կգործի Թատրոնի փոքր համերգասրահը։ Հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակի օրը` նոյեմբերի 1-ին, կլինի համերգասրահի խորհրդանշական բացման արարողությունը
Իրադարձությանն ընդառաջ, Օպերային թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը:
Հանդիպման ժամանակ ներկայացվել են նոր համերգասրահի ստեղծման նախաձեռնությունը, գործունեության հիմնական ուղղություններն ու առաջիկա ծրագրերը։
Նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանն ընդգծել է, որ պետության ջանքերի շնորհիվ Օպերայի տարածքում գործող նախկին «Օպերա ակումբի» տարածքը վերադարձվել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին։ Տարածքում գործելու է համերգային հարթակ՝ բացառապես ստեղծագործական նպատակների իրականացման համար։
Աղբյուրի հաղորդմամբ, նորաբաց համերգասրահը նախատեսված է կամերային համերգների, մանկական օպերային և բալետային ներկայացումների, ինչպես նաև մշակութային բազմաբնույթ միջոցառումների համար՝ դառնալով արվեստի և հանդիսատեսի հանդիպման նոր հարթակ։


















































Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքար
Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը