Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի խմբի փոխնախագահ Գուանգժե Չենի գլխավորած պատվիրակությանը
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի խմբի փոխնախագահ Գուանգժե Չենի գլխավորած պատվիրակությանը, ով Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի 17-րդ համաժողովի շրջանակներում։
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեն: Այս մասին հաղորդում են ՀՀ կառավարությունից։
Աղբյուրյի հաղորդմամբ, փոխվարչապետը բարձր է գնահատել կլիմայական դիմակայունության ամրապնդման և կանաչ անցման համար անհրաժեշտ ֆինանսական և տեխնիկական ռեսուրսները պետություններին առավել հասանելի դարձնելու Համաշխարհային բանկի հանձնառությունը։ Այս համատեքստում Տիգրան Խաչատրյանը հույս է հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում կհաջողվի COP17-ի շրջանակում քննարկվող նպատակները վերածել ՀԲ հետ կոնկրետ ծրագրային նախաձեռնությունների շուրջ համագործակցության։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակվել վերականգնվող էներգետիկայի և դրա համատեքստում կուտակիչ կայանների ենթակառուցվածքի զարգացման, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, լանդշաֆտների վերականգնման և հողերի դեգրադացիայի կանխարգելման ուղղությամբ իրականացվող ընթացիկ ծրագրերի շուրջ։


















































Մարգարիտա Սիմոնյանը կգլխավորի ՌԴ մարդու իրավունքների պաշտպանին կից հասարակական խորհուրդը
Վրաստանի վարչապետն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է
Կաթոլիկ Եկեղեցու Տրիեստի թեմի հոգևորականներին
Գիտենք որտեղ ենք գտնվում, որտեղ են բացերը, և այստեղ մեր հանդիպման հիմնական նպատակը այդ բացերը լրացնելն է. Աստրիդ Շոմակեր
Կոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովին
Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը