Թուրքիայի նախագահի խորհրդական Օքթայ Սարալը հեռացվել է պաշտոնից
Ադրբեջանի հետ ծագած դիվանագիտական տարաձայնությունների ֆոնին, Թուրքիայի նախագահական պալատում բարձրաստիճան պաշտոնանկություն է տեղի ունեցել։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը հաստատել է, որ հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Ավելի վաղ՝ այդ մասին գրել էր լրագրող Թալաթ Աթիլան իր սոցկայքի էջում։ Աթիլան ասել է, որ հեռախոսով զանգահարել է Սարալին եւ հարցրել, թե արդյոք ճիշտ է, որ հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Ի պատասխան՝ արդեն նախկին գլխավոր խորհրդականը հաստատել է, ասելով, որ իրեն այդ պաշտոնին նշանակել է նախագահ Էրդողանը եւ հեռացրել է եւս նախագահ Էրդողանը եւ ինքը որեւէ մեկից նեղացած կամ վիրավորված չէ, քանի որ պաշտոնը հավերժ չէ։
Հավելենք, որ համաձայն թուրքական աղբյուրների՝ Սարալի հեռացման պահանջն ուղղակիորեն ներկայացվել էր Ադրբեջանի նախագահական նստավայրից։ Երկու երկրների միջև հարաբերությունների վատթարացումը թույլ չտալու և ռազմավարական գործընկերությունը պահպանելու համար Թուրքիայի ղեկավարությունը նախընտրել է ընդունել Բաքվի պահանջը։


















































Իրանի առաջին փոխնախագահ Արեֆը կոչ է արել ադրբեջանցի աղջիկներին և կանանց շարունակել կրթությունը իրանական բուհերում. Mehr
Թուրքիան հայտարարել է Հայաստանի հետ սահմանին գտնվող պատմական կամրջի վերականգնման մրցույթի ավարտի մասին
Ադրբեջանը մեզ ասում է՝ խաղաղության պայմանագիրը չեմ ստորագրի, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է. Արարատ Միրզոյան
Թուրքիան կպահպանի իր ռազմական ներկայությունը Սիրիայում և Իրաքում
Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը