Հայաստանում ՏԻՄ ընտրությունների տրամաբանությունը միշտ եղել է նույնը՝ բդեշխային. Քոչարյան
Երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ գրառում է արել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն, նշելով, որ Հայաստանում ՏԻՄ ընտրությունները երբեք քաղաքական բնույթ չեն եղել։
Գրառումն ամբողջությամբ ստորև.
«Հայաստանում ՏԻՄ ընտրությունների տրամաբանությունը միշտ եղել է նույնը՝ բդեշխային: Բոլոր իշխանությունների օրոք ՏԻՄ ընտրոթյուններում, բացառությամբ 15-20%-ի (ընդ որում, ես ինչպես միշտ լավատես եմ… իրականում շատ ավելի քիչ դեպքերում) հիմնականում հաղթել են տեղի ֆեոդալները, կրիմինալ հեղինակություններն ու տեղի «շուստրի» տղերքը: ՏԻՄ ընտրությունները, ցավոք սրտի, Հայաստանում երբեք քաղաքական բնույթ չեն կրել: Վերոնշյալ կասկածելի էլեմենտները միշտ հաճույքով «պարկել են» օրվա իշխանության տակ և «փոխանցիկ դրոշի» նման անցել են մի իշխանությունից մյուսին: Այնպես որ, առաջարկում եմ իշխանությունը շատ չոգևորվի, ընդդիմությունն էլ՝ չնեղսրտի…, որովհետև, եթե դիցուկ վաղը իշխանության գան ֆաշիստները, այդ փառապանծ համայնքապետերը, որոնց մի մասը գալիս է դեռ 90-ականներից, մյուս մասը՝ 2000-ականներից, իսկ երրորդ մասը՝ 2010-աններից, արագ իրենց թևերին կկապեն սվաստիկան, իսկ եթե կանաչները լինեն իշխանության՝ բոլորը կդառնան վեգան:
Այնպես որ, մի փոքր ձևափոխելով հայտնի անեկդոտը, կարելի է ասել, որ «ոչինչ չի փոխվել՝ թվաբանությունն է ավելացել»… 95-100% դեռ ոչ մեկ չէր «խփել»: Իսկ տրամաբանությունը լրիվ նույնն է մնացել: Դուք ավելի լավ է ԵԱՏՄ զեկույցի վրա կենտրոնացեք: Ընդ որում՝ թե իշխանությունը, թե ընդդիմությունը: Թե չէ ՏԻՄ ընտրություններից էս ժողովուրդը ոչ մրսելու է, ոչ էլ սոված մնա…», - մասնավորապես ասված է գրառման մեջ։


















































ՀՀ ՏԻՄ ընտրությունների ընթացքում, ժամը 12։00-ի դրությամբ, ենթադրյալ իրավախախտման մասին ստացվել է 1 ահազանգ. ՆԳՆ
Այսօր Հայաստանի 21 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են
Մեր քաղաքները տարբեր են, բայց շատ խնդիրներ՝ ընդհանուր. Ավինյան
Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվեց
Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը