Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Այսօր «Սևան ազգային պարկի» տնօրեն Կարեն Մնացականյանը հարցազրույցում, քանդված շինություններով հպարտանալու շարքում, մի ուշագրավ միտք է արտահայտել․ «Վերջին տարիներին լճի չկանաչելը պայմանավորված է նաև այդ շինությունների ապամոնտաժմամբ»։
Ուշադիր եղա՞ք։
Այսինքն լիճը չի կանաչում, որովհետև շենքեր են քանդում։
Ոչ մի բնապահպանական գնահատականի մեջ նման կետ չկա, որտեղ լճի կանաչելը պայմանավորված է եղել հարակից շինությունների լինելիությամբ ։
Ի դեպ խոսք չկա այն շինությունների գործունեությունն արգելելու մասին, որոնք կոյուղագիծ չունեն, կեղտաջրերն էլ լցվում են լիճ։ Խոսք չկա նաև սեպտիկ կայանների պարտադիր տեղադրման ու կեղտաջրերի պատշաճ կառավարման մասին, մինչդեռ սննդանյութերով հարուստ արտահոսքերը կարող են նպաստել լճի ծաղկմանը։
Բայց ափին շինություն քանդելը շատ ավելի տեսանելի է, քան աղտոտման աղբյուրը վերացնելը։ Առաջինի արդյունքը կարելի է լուսանկարել, երկրորդի համար՝ չափումներ, վերահսկողություն ու իրական բնապահպանական աշխատանք է պետք։
Իսկ երբ բնապահպանական քաղաքականությունը վերածվում է քաղաքական տերերին հաճոյանալու հարմար առիթի, մնում է միայն հարցնել, թե լիճն ենք փրկո՞ւմ, թե՞ պարզապես հաշվետվության մեջ գեղեցիկ պատկեր ենք ստանում։
Եթե բնապահպանական հաջողության չափանիշը քանդված շինությունների քանակն է, գուցե հաջորդիվ հաշվենք նաև քանդված ճշմարտությունները։
Արմինե Մելքոնյան


















































Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը