Եթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին․ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանում «պետք է ձևավորվի նոր ընդդիմություն»։
Շարմազանովն, ի պատասխան, նշել է․
«ՀՀ-ին պետք է ոչ այնքան պետակենտրոն ընդդիմություն, որքան՝ պետակենտրոն իշխանություն։
Թե բա՝ «ՀՀ ոչ իշխանական պետականակենտրոն ուժերը պետք է ակտիվանան. մենք բնականաբար իրենց չենք կարող աջակցել, օգնել, բայց ոչ մի բանով չենք խանգարի: Շահագրգռված ենք, որ ՀՀ-ում ձևավորվի ընդդիմություն, որը գործում է ՀՀ-ի, ժողովրդի շահերի վրա հիմնվելով»։
Չենք խանգարի՞…այսինքն ընդունու՞մ եք, որ խանգարում եք այսօր ընդդիմությանը, իսկ ձեր սրտի «ապագա ընդդիմությանը» չեք խանգարի։
Փաստորեն, նիկոլիզմի իշխանությանը զուգահեռ, հիմա էլ անցնում եք նիկոլական ընդդիմություն ստեղծելու փուլ, հա՞։
Բա «ժողովրդավարության բաստիոն» էիք, ու՞ր մնացին ազատ մրցակցությունը, հավասար հնարավորությունները։
Իսկ ԵՄ-ից ձեն-ձուն չկա՞․ բա եթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին ԵՄ «ժողովրդավարության ջատագովները»։
Ցինիզմը դարձել է բացահայտ ու նողկալի, իսկ այդ ժամանակ ՔՊ-ն փաստացի ձեռնամուխ է լինելու իր սրտի ընդդիմության ձեւավորմանը։
Ինչու՞, որպեսզի միասին հաշտ ու համերաշխ «ջան ասեն ու ջան լսեն»՝ պետությունը տանելով կանխատեսվող ադրբեջանացմա՞ն։
Մեր պետությանն ու ժողովրդին ոչ թե ընդդիմափոխություն է պետք, այլ իշխանափոխություն։
Իսկ պետության շահերից է բխում ունենալ ոչ թե Անկախության հռչակագրից «ձեռքերը լվացող» իշխանություն, այլ ՀՀ ու հայ ժողովրդի հավաքական շահը գիտակցող ու պաշտպանող նոր իշխանություն»։


















































ՔՊ ներկայացուցիչները, իրար հերթ չտալով, ասում են՝ ի՞նչ ենք զիջել. Շարմազանով
Գիտեք Արցախի անկումը ե՞րբ սկսվեց…Շարմազանով
Եթե ՌԴ հետ եղբայրական են հարաբերությունները, ինչո՞ւ էիք hակառnւuական hիuտերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռnւuի շպիnն» պիտակավորում. Շարմազանով
Փաշինյանն Ալմաթիի հռչակագրից այնպես էր խոսում, կարծես, «նոր ավետարան» հայտնաբերած լիներ․ էդուարդ Շարմազանով
Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներ․ Շարմազանովը՝ իշխանությանը
Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը