Փաշինյանն Ալմաթիի հռչակագրից այնպես էր խոսում, կարծես, «նոր ավետարան» հայտնաբերած լիներ․ էդուարդ Շարմազանով
ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ունեցած ելույթին։
Ըստ նրա՝ Փաշինյանն Ալմաթիի հռչակագրից այնպես էր խոսում, կարծես, «նոր ավետարան» հայտնաբերած լիներ։
«Թե բա՝ Ալմաթիի հռչակագիրը մոռացության էր մատնված տասնամյակներ շարունակ ու 2022-ի հոկտեմբերի 6-ին, փաստորեն, վերագտան։
Մեռանք նշելով, որ ՀՀ-ն Ալմաթիի հռչակագիրն ընդունել է, կարելի Է ասել, վերապահումով ու իր մեկնաբանություններով։
Հազար ենք ասել, որ Ալմաթիի հռչակագրի ընդունման պահին՝ 1991-ի դեկտեմբերի 21-ի դրությամբ, Արցախն արդեն հռչակել էր իր անկախությունը/1991-ի սեպտեմբերի 2/ եւ իրականացրել անկախության հանրաքվե/1991-ի դեկտեմբերի 10/:
Բայց միայն սա չէր խնդրահարույց նրա ելույթում։
Երբ Փաշինյանը խոսում էր Ալմաթիի հռչակագրի դարակազմիկ սկզբունքներից եւ մատնանշում ԱՊՀ պետությունների սահմանների անխախտելիության մասին, չէր մտաբերո՞ւմ, որ առնվազն այդ սեղանի շուրջ կա պետության ղեկավար, ում համար ազգերի ինքնորոշման իրավունքն է կիրառելի նվազագույնը Ղրիմի ու Դոնբասի պահով, այլ ոչ Ալմաթիի հռչակագիրը։
Իսկ տասնամյակներ շարունակ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության բանակցային սկզբունքներից է եղել ինքնորոշման իրավունքը։
Ու փոխարեն օգտվեր ազգերի ինքնորոշման սկզբունքի կիրառելիությունից, հրաժարվեց Արցախի ինքնորոշման իրավունքից ու ճանաչեց Արցախն Ադրբեջանի մաս»,- գրել է Շարմազանովը։


















































ՀՀ-ի դժվար օրերին մեր բնությունն է մեզ փրկել, և մենք այն չարաշահելու դժբախտություն ենք ունեցել. Փաշինյան (տեսանյութ)
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am