Հայաստանի դատապարտյալների շախմատի հավաքականը՝ աշխարհի առցանց առաջնության արծաթե մեդալակիր
Հոկտեմբերի 13-15-ը կայացած ազատազրկված անձանց շախմատի աշխարհի առցանց առաջնությունում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է երկրորդ պատվավոր հորիզոնականը։ Այդ մասին հայտնում են ԱՆ քրեակատարողական ծառայությունից:
Առաջնությանը մասնակցել է 56 երկրի 140 թիմ։ Հաղթող է ճանաչվել Մեքսիկայի հավաքականը։
«Հայաստանի հավաքականի հաջողությունը Քրեակատարողական ծառայության և Հայաստանի շախմատի ակադեմիայի սերտ համագործակցության արդյունքն է, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է շախմատի դերն ազատազրկված անձանց զարգացման և վերասոցիալականացման գործում»,- նշում են ՔԿԾ-ից։
Հայաստանի հավաքականի կազմում հանդես են եկել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներ Ռոբերտ Սարգսյանն ու Մարատ Սարգսյանը, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներ Արթուր Մկրտչյանն ու Անդրանիկ Ասրյանը, ինչպես նաև «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արեն Չատինյանը։ Նրանց հետ աշխատել և առաջնությանը պատրաստել էր Շախմատի ակադեմիայի մարզիչ Վահե Պողոսյանը։


















































Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի հավաքականների վերջնական կազմերը
Մեկնարկում է Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունը․ մեր ծանրորդների ժամանակացույցը հայտնի է
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am