Ռուսաստանում տասնյակ միգրանտներ են ձերբակալվել և զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր բաժանվել
Իրավապահ մարմինները լայնածավալ ստուգումներ են իրականացրել Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի միգրանտների շրջանում։ Ստուգումների ընթացքում տասնյակ մարդիկ ձերբակալվել, իսկ մի շարք անձանց զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր են հանձնվել։
Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ» պարբերականը՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստիին», հոկտեմբերի 16-ին իրավապահները ստուգումներ են իրականացրել Սանկտ Պետերբուրգի Սեննայա շուկայում, որի շրջանակներում մի քանի հարյուր ուժայիններ շրջափակել են տարածքը և ժամանակավորապես դադարեցրել շուկայի աշխատանքը։
Աղբյուրի հաղորդմամբ, ստուգումների ընթացքում տասնյակ մարդիկ են ձերբակալվել միգրացիոն փաստաթղթերում հայտնաբերված խախտումների պատճառով։ Միաժամանակ, զինկոմիսարիատների ներկայացուցիչները ստուգել են վերջերս Ռուսաստանի քաղաքացիություն ստացած անձանց զինվորական հաշվառման փաստաթղթերը։
Իրավապահների տվյալներով՝ մի քանի տասնյակ անձանց զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր են հանձնվել՝ զինվորական հաշվառման հարցերը կարգավորելու նպատակով։
Ստուգումները չեն սահմանափակվել սակայն միայն շուկայի տարածքով։ Իրավապահներն այցելել են նաև հարակից աղոթատեղի, հանրակացարաններ և սրճարաններ՝ ստուգելու այնտեղ գտնվող անձանց փաստաթղթերը։
Հավելենք, որ Ռուսաստանում նմանատիպ գործողություններ իրականացվել են նաև նախորդ շաբաթներին։ Հոկտեմբերի 7-ին Մոսկվայի հանրակացարաններից մեկում ստուգվել է ավելի քան 800 մարդ։ Նրանցից 15-ը, որոնք ստացել էին Ռուսաստանի քաղաքացիություն, սակայն չէին հաշվառվել զինկոմիսարիատում, տեղափոխվել են զինվորական կոմիսարիատ։ Բացի այդ, հայտնաբերվել է միգրացիոն օրենսդրությունը խախտած ավելի քան 40 օտարերկրացի։


















































Եթե ԱՄՆ-ն միանա Ռուսաստանին, Ուկրաինան ստիպված կլինի համաձայնել խաղաղության՝ անբարենպաստ պայմաններով. The Atlantic
Քեշ Պատելը ժամանել է Ռուսաստան
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am