Այսօր անտառային ծածկը Վրաստանում 1 մլն հա է կազմում, ինչը երկրի ամբողջ տարածքի 13 տոկոսն է. Կոբախիձե
Վրաստանում անտառների վերականգնումը, անտառտնկումն ընդգրկել են ավելի քան 7000 հա տարածք, և մինչև 2030 թվականը նմանատատիպ աշխատանք իրականացնելու ենք ևս 30 հազար հա-ի վրա: Այդ մասին Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանն ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
«Այսօր անտառային ծածկը Վրաստանում 1 մլն հա է կազմում, ինչը երկրի ամբողջ տարածքի 13 տոկոսն է: Դրանք պահպանված են կենսաբազմազանության միջազգային համաձայնագրերի և կոնվեցիաների շրջանակում: Մասնավորապես, կենսաբազմազանության տեսանկյունից երկրի 26 տոկոսն է ընդգրկված հատուկ պահպանվող տարածքներում: Այս տարածքները միջազգայնորեն ճանաչված են, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից սահմանված համաձայնագրերում և կենսառեզերվներում, ինչը մեզ համար լավ հնարավորություն է հետագա առաջընթացն ապահովելու համար:
Վրաստանը միտված է համաշխարհային հավակնությունների սպասարկմանը մինչև 2030 թվականը: Այս ամենը ենթադրում է արդյունավետ կառավարում և երկարաժամկետ պահպանություն: Մեր աշխատանքն անցում է կատարում զուտ պահպանությունից դեպի հարատևության երաշխավորում»,- նշեց նա:


















































Թրամփի՝ Կովկասի համար նախատեսված հիմնադրամը գլխավորող դոնորը խոշոր ակտիվներ ունի Հայաստանում և գործարար կապեր՝ Ռուսաստանի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ժամանեց Երևան
Մենք շատ ենք ցանկանում վերականգնել համագործակցությունը Վրաստանի իշխանությունների հետ.Կոս
Վրաստանում մշակույթի օրեր են՝ նվիրված ՀՀ անկախության 35–ամյակին. նախարարը Թբիլիսիում է
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am